Հունվարի 26-ին Իրանը Ցածր մերձերկրյա ուղեծիր կուղարկի ևս երեք արբանյակ
Հունվարի 26-ին Իրանի տիեզերական ծրագրում ետղի կունենա հերթական քայլը դեպի առաջ։ Երեք իրանական արբանյակ միաժամանակ կուղարկվեն Ցածր մերձերկրյա ուղեծիր։ Արձակումը տեղի կունենա Իրանի ժամանակով ժամը 16:48-ին Ռուսաստանի Վոստոչնի տիեզերական կենտրոնից։ Այս քայլը միջազգային մակարդակում Իրանի տիեզերական համագործակցության շարունակության վկայությունն է։
Հաղորդվում է, որ ծրագրի շրջանակում Ցածր մերձերկրյա ուղեծիր կուղարկվեն «Թոլու 3» արբանյակը, «Քոսար» արբանյակի երկրորդ մոդելը և «Զաֆար 2» արբանյակը։ Այս արբանյակները նախատեսված են տիեզերական ոլորտում հետազոտությունների, տեխնոլոգիաների և տեղական հնարավորությունների զարգացման համար, և դրանց ներկայությունը Ցածր մերձերկրյա ուղեծրում, կարող է կարևոր դեր խաղալ իրանցի մասնագետների տեխնիկական գիտելիքների և գործնական փորձի բարելավման գործում։
Մասնագետները կարծում են, որ մի քանի արբանյակների միաժամանակյա արձակումը վկայում է Իրանի տիեզերական տեխնոլոգիաների մակարդակի բարձրացման և ավելի բարդ առաքելությունների ուղղությամբ անցման մասին. մի ուղի, որը կարող է ամրապնդել երկրի դիրքերը տարածաշրջանային և միջազգային տիեզերական ոլորտում։