Լուրեր միջանցքների մասին/Իրանի ռազմավարական առաջնահերթությունը տարանցիկ միջանցքների ամբողջացումն ու ամրապնդումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i240728-Լուրեր_միջանցքների_մասին_Իրանի_ռազմավարական_առաջնահերթությունը_տարանցիկ_միջանցքների_ամբողջացումն_ու_ամրապնդումն_է
Pars Today - Իրանի նախագահը Հյուսիս-Հարավ միջանցքի ամբողջացումն ու ամրապնդումը համարել է ռազմավարական առաջնահերթություն։
(last modified 2025-12-23T13:57:52+00:00 )
Դեկտեմբեր 23, 2025 17:27 Asia/Tehran
  • Փեզեշքյանի նահանգային ուղևորությունը դեպի Հարավային Խորասան
    Փեզեշքյանի նահանգային ուղևորությունը դեպի Հարավային Խորասան

Pars Today - Իրանի նախագահը Հյուսիս-Հարավ միջանցքի ամբողջացումն ու ամրապնդումը համարել է ռազմավարական առաջնահերթություն։

Իրանի արևելքում գտնվող հարավային Խորասան նահանգ կատարած կառավարության այցի ավարտին նախագահ Մասուդ Փեզեշքյանը անդրադառնալով նահանգի գլխավոր առաջնահերթությանը, ասաց. «Երկաթուղու շինարարության ավարտը և այս նահանգի միացումը հյուսիս-հարավ միջանցքներին ռազմավարական առաջնահերթություն է: Այս որոշումը պարզապես կառավարության որոշում չէ, այլ կառավարության կամքն է՝ ամրապնդելու երկրի տարանցիկ միջանցքները»:

Իրանի նախագահը հավելեց. «Հարավային Խորասանը այս ցանցին միացնելը կենսական նշանակություն ունի ոչ միայն հանքերի և ներքին տրանսպորտի, այլև տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ռուսաստանի համար, և կարող է վերափոխել տարածաշրջանի առևտրային ուղիները»:

Փեզեշքյանը նաև նշեց Աֆղանստանի հետ սահմանային փոխգործակցության կարևորությունը՝ ասելով. «Նահանգապետներին տրված լիազորությունների և իրականացված  քայլերի շնորհիվ սահմանային, մաքսային և շուկայական փոխգործակցության հեշտացումը օրակարգում է»:

 

Քալալե-Ջուլֆա երկաթուղին՝ Իրանի մայր բանալին է աշխարհի 3 տարանցիկ միջանցքներին տիրանալու համար

Մյուս կողմից, Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների միաժամանակ ամբողջացմամբ, Քալալե-Ջուլֆա երկաթուղին, Իրանը կմիացնի Միջին միջանցքին և ամենակարճ ճանապարհով  կամրապնդի երկրի աշխարհաքաղաքական դիրքը համաշխարհային առևտրում։

Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով այս կարճ ճանապարհի կառուցմամբ, բեռները Իրանի հարավից կտեղափոխվեն Ջուլֆա, ապա Քալալեով կմտնեն Ադրբեջանի Աղբանդ քաղաք, որտեղից կշարունակեն իրենց երթուղին դեպի Ռուսաստան։

Հաշվարկները ցույց են տալիս, որ Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցումն ավարտելու համար պահանջվում է առնվազն վեց տարի, հետևաբար, Քալալե-Ջուլֆա երկաթուղու գործարկումը կարող  է մինչև Ռաշտ-Աստարա երկաթուղու գործարկումը, Իրանին հնարավորություն տալ օգտվել Հյուսիս-Հարավ միջանցքի առավելություններից։

Քալալե-Ջուլֆա երկաթուղու կառուցմամբ և ընդամենը մոտ 100 կիլոմետր երկարությամբ ռելսերի տեղադրմամբ, Իրանը կարող է մտնել միջին միջանցք, որպեզի Բաքվից Վրաստան, ապա Թուրքիա բեռներ տեղափոխելու փոխարեն, ապրանքները կարողանան Իրան մտնել այս ճանապարհով և և ավելի կարճ ճանապարհ անցնելով հասնել իրենց վերջնական նպատակակետին։