Արաղչի. 12-օրյա պատերազմը մնայուն փորձառություն էր Իրանի պատմության մեջ
Նշելով, որ Իսրայելի դեմ վերջին պատերազմը մնայուն փորձառություն էր Իրանի պատմության մեջ, որը ցույց տվեց, որ իրանցին ընտրել է դիմադրության, պատվի և արժանապատվության ուղին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «12-օրյա դիմադրության արդյունքում թշնամին ստիպված եղավ նահանջել»
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի առավոտյան, Սպահան նահանգում գործարարների հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Արաղչին շնորհավորել է Իմամ Ալիի ծննդյան, ինչպես նաև երկրի քրիստոնյաներին, մասնավորապես՝ Սպահանի հայերին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրերի կապակցությամբ։
Հարգանքի տուրք մատուցելով Իսլամական հեղափոխության և Սուրբ պաշտպանության նահատակների, մասնավորապես՝ Սպահան նահանգի նահատակների հիշատակին, Արաղչին ընդգծել է. «Վերջին պատերազմն Իրանի պատմության մեջ մնայուն փորձառություն էր, որը ցույց տվեց, որ իրանական ազգը ընտրել է դիմադրության, պատվի և արժանապատվության ուղին»։
Ն շելով, որ թշնամին կարծում էր, թե Իրանը մի քանի օրվա ընթացքում կհանձնվի, Արաղչին հավելել է. «12-օրյա դիմադրության արդյունքում հենց թշնամին էր ստիպված նահանջել: Նրանք նույնիսկ պահանջեցին անհապաղ բանակցություններ հրադադարի համար. բանակցություններ, որոնք ոչինչ չէին նշանակում, բացի հանձնվելուց, բայց իրանական ազգը որոշեց անսասան մնալ»:
Քննադատելով «Ձգանի մեծանիզմի» ակտիվացումն Արաղչին ասել է. «Այդ մեխանիզմի վերաբերյալ ժողովրդի համար ստեղծված պատմությունները շատ ավելի վատ էին, քան իրականությունը։ Նրանց նպատակն էր հոգեբանորեն կաթվածահար անել երկրի տնտեսությունը՝ վախ ստեղծելով, մինչդեռ գործնականում այդ գործիքները չունեին այն արդյունավետությունը, որի մասին խոսվում էր»: