Բաղայի․ Սոմալիի դեմ Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են
-
Էսմայիլ Բաղայի, Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Սոմալիի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը։
Էսմայիլ Բաղային նշել է, որ Սոմալիի մասնատման դավադրությունը առաջ մղելու Սիոնիստական ռեժիմի քայլը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում է և դատապարտել է այն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ընդգծելով Սոմալիի Դաշնային Հանրապետության ազգային ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ, Իրանի սկզբունքային դիրքորոշումը, Բաղային ռեժիմի քայլը բնութագրել է որպեստարածաշրջանի երկրները անկայունացնելու և Կարմիր ծովի տարածաշրջանում և Աֆրիկյան եղջյուրում անապահովությունը խորացնելու՝ ռեժիմի քաղաքականությանը մասս։
Աջակցելով Իսլամական համագործակցության կազմակերպության և Աֆրիկյան միության՝ սիոնիստական ռեժիմի գործողությունները դատապարտելու վճռական դիրքորոշմանը, նա կոչ է արել միջազգային հանրությանը վճռական գործողություններ ձեռնարկել օկուպանտ ռեժիմի այս էքսպանսիոնիստական և սպառնալից գործողությունը չեզոքացնելու համար։
Լավրով. Ուկրաինան և նրա կողմնակիցները պատրաստ չեն կառուցողական բանակցությունների
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Մենք չենք տեսնում, որ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը և նրա եվրոպացի կողմնակիցները պատրաստ են կառուցողական բանակցությունների»։
Նրա խոսքով․ «Ռեժիմն ահաբեկում է քաղաքացիական բնակչությանը՝ թիրախավորելով մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները և իրականացնելով դիվերսիոն գործողություններ»։
Ալ-Հուսի. Ներկայիս դարաշրջանի բռնակալը համաշխարհային սիոնիզմն է
Եմենի «Անսարալլահ» շարժման առաջնորդ Աբդուլ Մալեք Բադրեդդինը նշել է, որ ներկա դարաշրջանի բռնակալությունը, որը դրսևորվում է հրեաների, համաշխարհային սիոնիզմի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Բրիտանիայի և նրանց վարձկանների ու հետևորդների տեսքով, մարդկության ողջ պատմության մեջ ամենավտանգավորն է։
Մալայզիա. Պաղեստինյան իդեալներին աջակցելը համընդհանուր պարտականություն է
Մալայզիայի «Ղոդս» հիմնադրամի գործադիր տնօրեն Շարիֆ Աբու Շամալահը, ընդգծելով պաղեստինյան հարցի համընդհանուրությունը, այս իդեալին աջակցելը համարել է համընդհանուր պարտականություն և գնահատել Իրանի մարդասիրական ջանքերը՝ պաղեստիցիներին աջակցելու գործում և ընդգծել է մուսուլման ազգերի միջև մշակութային կապերի ամրապնդման կարևորությունը։
Պաղեստինի կողմնակիցներն ակցիաներ են իրականացրել Բրիտանիայի առևտրի կենտրոններում
Ամանորյա գնումների ամենաթեժ շրջանու, երբ Բրիտաննիայի, հատկապես մայրաքաղաքի առևտրի կենտրոնները լի էին մարդկանցով, Սիոնիստական ռեժիմի և այդ ռեժիմը ֆինանսավորող ընկերությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները՝ «ազատություն Պաղեստինի համար» և «ամոթ Իսրայելի կողմնակիցներին» կարգախոսներով ակցիայի ժամանակ, կոչ են արել քաղաքացիներին բոյկոտել Սիոնիստական ռեժիմին աջակցող ընկերությունների ապրանքները։