Նոր տարվա հետ միասին-Գալիս է հուշերի, հույսի և սրտակցության գիշերը…
Հայերեն ռադիոժամն, ինչպես միշտ, ամեն տարի հրավիրում է ձեզ միանալ 2026 թվականի Նոր տարվա հատուկ ծրագրին։
Երկու ժամ տևողությամբ բազմաբնույթ ծրագիր, ներառյալ՝ երգ, երաժշտություն, պոեզիա, ռադիոպիեսներ,
հատուկ ռեպորտաժներ Թեհրանից և Երևանից,
հեռախոսազանգեր և բարեմաղթանքներ ռադիոլսողներից,
մանկական և ամանորյա բաժին, 2025 թվականի կարևոր իրադարձությունների ամփոփում և հետհաշվարկ դեպի 2026 թվականի սկիզբը...
Հեռարձակման ժամը՝ Իրանի ժամանակով
Չորեքշաբթի, դեկտեմբերի 31-ին, 22:50-ից մինչև հունվարի 1-ը, ժամը 00:50
Հեռարձակումը` Իրանի հեռուստատեսության արտասահմանյան ալիքով թվային ընդունիչների միջոցով եվ Հայերեն ռադիոժամի կայքով
Ձեր կողքին,
Նոր տարվան ընդառաջ խաղաղության, առողջության
և պայծառ օրերի մաղթանքներով...
2026թ. Հատուկ ամանորյա հաղորդում Հայերեն ռադիոժամի եթերում
Ձեզ հետ միասին դիմավորենք Ամանորը