Իրան. Հիմա ԱՄՆ-ի հետ բանակցելու ճիշտ ժամանակը չէ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Հիմա ԱՄՆ-ի հետ բանակցելու ճիշտ ժամանակը չէ»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների մասին հարցին, Աբբաս Արաղչին ասել է. «Հիմա բանակցելու ճիշտ ժամանակը չէ, և դա պայմանավորված է ամերիկյան քաղաքականությամբ»։
Արաղքչին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։ Մենք միշտ պատրաստ ենք եղել փոխադարձ շահերի և հարգանքի վրա հիմնված բանակցությունների, բայց ամերիկյան կառավարությունն այս պահին նման մոտեցում չունի»։
Անդրադառնալով Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների դաժան պատժամիջոցները վերացնելու ջանքերին, Արաղչին հավելել է. «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում առևտրային հարաբերությունները և տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես հարևան երկրների հետ»։
Պատասխանելով Լիբանան կատարելիք իր առաջիկա այցի նպատակների վերաբերյալ հարցին, նախարարն ասել է. «Մենք ձգտում ենք ընդլայնել հարաբերությունները Լիբանանի հետ։ Այս ցանկությունն առկա է թե՛ մեզ մոտ, թե՛ Լիբանանում»։