Իմամ Խամենեի․Իսլամական Հանրապետությունը չի ընկրկելու կործանարար անհատների առջև
-
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեի
Parstoday-Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել հարյուր հազարավոր ազնիվ մարդկանց արյան շնորհիվ և չի ընկրկելու կործանարար անհատների առջև, ասել է․-Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի օտարների վարձկանությունը և Իրանի ժողովուրդը մերժում է օտարի վարձկանությունը, ով էլ ,որ նա լինի։
Իսլամական հեղափոխության առաջնորդ՝ այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը Ղոմի բնակիչների՝ իրանական 1356 թվականի դեյ ամսի 19-ի (1977 թվականի հունվարի 9-ի) պատմական ընդվզման և հաղթանակի տարեդարձին,այս քաղաքի հազարավոր հավատացյալների հետ հանդիպման ժամանակ Փահլավի նեխած ռեժիմի և նրա գլխավոր հովանավոր, այսինքն ԱՄՆ-ի հաշվարկային սխալը Իրանի ժողովրդի դիմաց նրանց պարտության նախադրյալը համարելով ասաց․- Այսօր Իրանի ժողովուրդը ,որ Իսլամական Հանրապետության համակարգի շնորհիվ ծրագրակազմային ու բարոյական և սարքակազմային տեխնիկայի առումով ավելի հզոր է քան անցյալում, ամբարտավան և սխալ հաշվարկ արած ԱՄՆ-ին պարտության կմատնի և իսլամական հզոր համակարգը,որը հարյուր հազարավոր ազնիվ նահատակների արյամբ է իշխանության եկել, չի ընկրկելու ավերածություններ կատարող խռովարար ու անմիտ մարդկանց առջև։
Parstoday-ի հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը հստակեցրել է․-Կան մարդիկ,որոնց գործը միայն քանդելն ու ավերելն է, ինչպես որ Թեհրանում և որոշ այլ տեղերում, մի խումբ խռովարարներ եկան ու իրենց երկրին պատկանող շենքերը ավերեցին,որպեսզի դուր գա ԱՄՆ-ի նախագահին։
Իմամ Խամենեին հավելել է․-Նա էլ ուրախ է, սակայն եթե կարող է թող գնա իր երկիրը կառավարի,որտեղ զանազան դեպքեր են տեղի ունենում։ 12-օրյա պատերազմի ընթացքում նրա ձեռքը շաղախվել է ավելի քան հազարավոր իրանցիների արյամբ և ինքը խոստովանելով, ասել է,- Ես եմ հարձակման հրաման արձակել և ղեկավարել այս պատերազմը։Այժմ այս անձնավորությունը ասում է,որ ես Իրանի ժողովրդի կողմնակիցն եմ և անմիտ ու անուշադիր մարդիկ էլ հավատում են նրան և նրա ցանկությամբ հրկիզում են աղբակղերը և նման գործեր անում։
Իսլամական հեղափոխության առաջնորդն ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ ասել է,-Այն մարդուկը, որ ամենայն հպարտությամբ ու ամբարտավանությամբ խոսում է ողջ աշխարհի մասին ու դատողություն անում, թող իմանա,որ առհասարակ աշխարհի բռնապետներն ու իմպերիալիստները, այդ թվում Նեմրուդը, Փառավոնը, Ռեզա Խանը և Մոհամմադ Ռեզա Փահլավին երբ գտնվում էին ամբարտավանության գագաթնակետին , տապալվեցին , նա ևս կտապալվի։
Հեղափոխության առաջնորդը նշելով,որ Լատինական Ամերիկայի միջադեպերը ժողովուրդների ռեսուրսներին տիրանալու ԱՄՆ-ի ջանքերի մի օրինակ են , հավելել է․-Պաշարում են մի երկիր և անամոթաբար ասում են,որ նավթի համար են նման քայլ կատարել։ Ինչպես որ հեղափոխությունից առաջ, Իրանի նավթն ու ռեսուրսները գտնվում էին իմպերիալիստների ու սիոնիստների տրամադրության տակ։
Այաթոլլահ Խամենեին հիշեցնելով ամերիկացիների հարատև թշնամությունը Իսլամական Հանրապետության նկատմամբ, նշել է․- Աստծո կամոք, իսլամական համակարգը օրըստօրե ավելի ու ավելի է ուժեղանում և համակարգի տապալմանն ուղղված նրանց սադրանքները ձախողվել են,այնպես ,որ այսօր հակառակ նրանց ցանկության, Իսլամական Հանրապետությունը հզոր, պարզերես ու պատվով երկիր է աշխարհում։