Լարիջանի․ ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտությունը Իրանի անկարգություններում ակնհայտ է
-
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի
ParsToday- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, անդրադառնալով երկրում վերջին անկարգություններին և միջադեպերին, ասել է, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունը այս իրադարձություններին բացահայտ և ակնհայտ է։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ուրբաթ երեկոյան Լիբանանի Ալմայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է․ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը փորձում են, Իրանում հրահրելով քաղաքացիական պատերազմ, հող նախապատրաստել աարտաքին միջամտության համար։ ParsToday-ի հաղորդմամբ, Լարիջանին հավելել է․ Զինված ահաբեկչական խմբերի պարագլուխները ձգտում են Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ավելի վաղ իր հայտարարության մեջ, նշելով, որ 12 օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը չեն հրաժարվել Իրանի ազգի դեմ իրենց թշնամանքից, ընդգծել էր․ Սիոնիստական ռեժիմը դեռևս շարունակում է իր հալածանքը իրանցիների նկատմամբ հիբրիդային պատերազմներում․ Երբեմն փոխում է իր տակտիկան, բայց նա չի հրաժարվել Իրանի անխոնջ ազգի դեմ իր ռազմատենչ քաղաքականությունից։Վերջին մի քանի օրերի իրադարձությունները, սիոնիստական թշնամու ղեկավարմամբ ու մշակմամբ, վերածվել են Իրանը անապահով դարձնելու ասպարեզի։
Նշելով, որ ժողովրդի համար անապահովությունը ընդունելի չէ ոչ մի պետության ու վարչակարգի կողմից և անվտանգային ու իրավապահ ուժերի ներկայությունը երկրում անվտանգության ստեղծման համար է, հայտարարությունը հավելում է․ Իրանի ժողովուրդը իր միասնությամբ ու համախմբվածությամբ կչեզոքացնի թշնամու դիվերսիոն հնարքները։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է․ Անցյալ օրերին Դոնալդ Թրամփի հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ մշակված ծրագրի մասին, որպեսզի Իրանի ժողովրդի կյանքը անապահով դարձնեն։