Արտույտ-Ամանորը Հայերեն Ռադիոժամի եթերում
https://parstoday.ir/hy/news/iran-i241400-Արտույտ_Ամանորը_Հայերեն_Ռադիոժամի_եթերում
Շ․Հանուն Բարեգութ  և ողորմած Աստծո։ Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Հայերեն Ռադիոժամի եթերում Ամանորյա բազմազան ու տոնական  թողարկումն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2025 19:20 Asia/Tehran

Շ․Հանուն Բարեգութ  և ողորմած Աստծո։ Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Հայերեն Ռադիոժամի եթերում Ամանորյա բազմազան ու տոնական  թողարկումն է։

 

Ա.Ողջույն  Ձեզ հարգելի ունկնդիրներ: Հայերեն ռադիոժամը  այս տոնական պահերին ապահովելու է Ձեր բարձր տրամադրությունն ու հաճելի ժամանցը: Ամանորի թարմ շունչն ու աշխուժությունն ապահովված է… Ամանորյա տոնական ծրագիրը հագեցած է երաժշտական, հումորային - զվարճալի հաղորդումներով։ Այս գիշեր կհնչեն գեղեցիկ երգեր, հայ պոզիայից պատառիկներ, ինչպես նաև բարեմաղթանքներ....

Շ․-Հարգարժան տիկնայք ու պարոնայք,տատիկներ ու պապիկներ,աղջիկներ ու տղաներ ,մեր շատ սիրելի ունկնդիրներ, ընդամենը մեկ ժամից բոլորս միասին  կդիմավորենք յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր տոներից մեկը` Նոր Տարին:Մնացեք մեզ հետ։

Ա-Տաղավարում են՝ Շողիկ Քեշիշյանը

Շև  Արտույտ Զոհրաբյանը

----

 ----

Նոր Տարի, Կաղանդ, Ամանոր, Տարեգլուխ, Ավետիս, ինչ անունով էլ կոչենք` նշանակությունը նույնն է. նորի սկիզբ, որ տոնվում է խաղաղության ակնկալիքով:


Ծեսերի հիմքում բարեկեցության խորհուրդն է: Հաջող տարվա սպասումով մեր նախնիները հազար ու մի հնարքի էին դիմում. ասենք` Տարեմուտի գիշերը գնում էին աղբյուրի ակունքը ու շշնջում երազանքը, կամ էլ` ձիթենու օրհնված ճյուղեր զարդարում:


Տանիքից տանիք շրջելով` պատանիները երդիկից իջեցնում էին պարանով կապված գուլպան ու երգ-խաղիկներով գովերգում ընտանիքի անդամներին: Իբրեւ շնորհակալություն` տանտերերը նվերներ ու միրգ էին դնում գուլպայի մեջ: Գովերգելով բերքն ու առատությունը` խումբը մոտենում էր մյուս երդիկին: Բարիքի փառաբանումը բնության սրբագործման խորհուրդ ունի:

Ասում են՝ Ամանորի գիշերը ջուրը մի պահ ոսկի է դառնում: Ով հասցրեց անխոս ու առանց հետ նայելու գիշերվա մթին որսալ այդ պահը, երազանքը կկատարվի: Յոթ տեսակ չիր, յոթ տեսակ միրգ, յոթ տեսակ ընդեղեն. տոնածիսական գլխավոր ուտեստը, սակայն, տարեհացն է: Եկեղեցուց բերված մոմը լույսով է լցնում Ամանորի գիշերը: Հիմնական խորհուրդը թշնամության վերացումն ու բարեկեցությունն է` անձնական, ընտանեկան, համայնական, ի վերջո ողջ երկրի համար:


Նոր Տարի, Կաղանդ, Ամանոր, Տարեգլուխ, Ավետիս... անվանումները տարբեր են, բայց դրանից անկախ նմանություններն ակնհայտ են հայկական տարբեր շրջաններում եւ գաղթօջախներում:

......

Սիրելի բարեկամ Ձեզ մաղթում ենք բերկրալի պահերԵթերում  երաժշտական դադար է․․․

 

----

Թող ժպիտները չպակասեն Ձեր դեմքերից,

Տխրությունն ու թախիծը թող մնա անցյալում,

Թող ամանորին Աստված 

Նվիրի Ձեզ առողջություն,երջանկություն,  

 

 

Թող լինի Խաղաղություն,բարեկամություն և

ընտանեկան ջերմություն, 

Թող կյանքը նմանվի ամանորյա հեքիաթի:

......

ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

  

Նոր տարին այն միակ տոնն է, որը նշում են երկրագնդի բոլոր բնակիչները:Սկսենք Հայաստանից։

 

Ամանորը հայերի համար ավելին է, քան պարզապես տոն։ Այն միավորող ուժ է, որը հիշեցնում է ընտանիքի, սիրո և համերաշխության կարևորությունը։

Հայկական Ամանորը ունի դարերի պատմություն, որն իր մեջ ներառում է ինչպես հին ավանդույթներ, այնպես էլ ժամանակակից մոտեցումներ։ Նախկինում հայերը Նոր տարին նշում էին Նավասարդ անունով տոնակատարությամբ, որը խորհրդանշում էր տարվա սկիզբը։ Մարդիկ հագնում էին իրենց լավագույն հագուստները, մասնակցում էին տոնակատարություններին և ուրախ երգ ու պարով դիմավորում Նավասարդը։ Ժամանակի ընթացքում տոնն ստացավ իր այժմյան ձևը, բայց պահպանեց կարևոր հատկանիշներ՝ ջերմությունը, առատությունը և սերը։

 

Հայկական Ամանորը լի է ավանդույթներով, որոնք դարձնում են տոնը յուրահատուկ։

Հայկական տոնի առանցքային մասը սեղանն է, որն ընդգծում է հայերի մեծահոգությունն ու հյուրասիրությունը։ Սեղանի վրա միշտ կարելի է տեսնել. Տոլմա՝ մսով կամ բուսական, տոնական սեղանի ավանդական ուտեստ։

 

Ղափամա՝ լցոնված դդում, որը խորհրդանշում է բարեբերությունը։

Տաք ապուր, որը շատ հաճելի է ձմռան ցրտին։

Գաթա՝ ամենասիրելի հայկական քաղցրավենիքը, որը դառնում է սեղանի իսկական զարդը։

 

Ամանորը չի կարող անցնել առանց նվերների։ Հայկական ավանդույթի համաձայն՝ մարդիկ նվերներով արտահայտում են սերն ու հոգատարությունը։

 

Ամանորից առաջ հայերը պարտադիր մաքրում են իրենց տները՝ նոր տարին մաքուր և թարմ սկսելու համար։ Սա խորհրդանշում է նոր սկիզբ՝ առանց անցյալի խնդիրների։

 

Այս բոլոր ավանդույթները՝ հին թե նոր, ցույց են տալիս, որ հայկական Ամանորը ոչ միայն ուրախ տոն է, այլև ազգային մշակույթի, ընտանիքի ու ջերմության կարևորման օր։

 

--Յուրաքանչյուր եկող նոր տարին անցած ուղու արժեւորման եւ վերագնահատման եւս մեկ առիթ է: Ուստի, վերաարժեւորե’նք նախորդ ձեռքբերումներն ու, ինչու ոչ, նաեւ բացթողումները…

Մաղթում ենք, որ 2026 թ․-ը  անսպառ ջերմություն եւ սեր, խինդ ու բերկրանք բերի բոլորին:

Եթերում մեր ունկնդիրներն են՝․․․․․․

 

 

Ի տարբերություն այսօրվա տոնական սեղանների, երբ տանտիկինները օրեր շարունակ չարչարվում են սեղանը որքան հնարավոր է ճոխ եւ բազմատեսակ ուտեստներով լցնելու համար, հնում պատկերն այլ էր։ Թե ինչպես էր ,այդ մասին մեզ կպատմի Պարոն Գեղամ Թահմասյանը։

 

Պատկերացնում ես Արտույտ կամ Շողիկ ինչպիսի դիտողության է արժանացել պարոն Սերոբը,երբ յուղով փլավ պատրաստելու համար նրան  ասել են թե մեղք է գործում։

 

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գեղամ Թահմասյանին և եթերը տրամադրում ենք տիկին Անուշ Թահմասյանին։

 

 

Հարգելի տիկին Թահմասյան շնորհակալություն բարեմաղթանքների համար։

․․․․․

2- Ընդունեցեք մեր ջերմ ողջույնները Նոր տարվա կապակցությամբ:  Նոր տարին,2026 թ․-ը որն արդեն  պատրաստվում է  իր  թևատարած գոյությունը հայտարարել ամենուրեք,եկեք հուսանք ,այն   իր հետ կբերի՝ անսահման բարիք բոլորիս , սիրելի Իրանին , աշխարհին ու նրա բոլոր ծագերում ապրող յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանին ու նրա համայն ժողովրդին...

 

 Թող յուրաքանչյուրիդ օջախում թևածի տևական խաղաղությունը: Եթերում երաժշտական դադար է։  

․․․․․․

Իսկ վերաբերում է Ամանորյա ամենատարօրինակ ավանդույթներին

Աշխարհի բոլոր երկրներում ամանորյա ավանդույթները տարբեր են, որոնք ինքնատիպ են, հետաքրքրական և անկրկնելի: Երբեմն դրանցից շատերը նաև տարօրինակ են և անհասկանալի: Սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ տալիս:

 

Օրինակ, տաք Կուբայում ուղիղ կեսգիշերին պատուհաններից ջուր են լցնում փողոց: Դրանով ցանկանում են, որ եկող տարին լինի ջրի պես պարզ և մաքուր:  Ահա այսպիսի հետաքրքիր կուբայական «Վարդավառ» ձմռանը։



Մակեդոնիայի երեխաները խնձորները ձեռքին շրջում են տնետուն: Այն տների տերերը, որոնց դուռը թակում են երեխաները, պետք է խնձորի մեջ մետաղադրամ մտցնեն: Համարվում է, որ նա, ում մետաղադրամը վերջինը կկիսի խնձորը, գալիք տարում կհարստանա:


Վենեսուելայի բնակիչները հավաքում են ճամպրուկները և դնում դռան մոտ: Այդպես նրանք դուրս են անում ընտանեկան գժտությունները: Նրանք նաև սիրում են կատակել միմյանց հետ: Ամենաանմեղ կատակը, որ կարող է հանդիպել, շաքարի փոխարեն աղով սուրճն է: Եվ իրարից նեղանալ ընդունված չէ: 


Բուլղարացիները Ամանորի խնջույքի ժամանակ մի քանի րոպեով մարում են լույսը: Այդ րոպեները կոչվում են համբույրի ակնթարթներ, որոնց գաղտնիությունը պահպանում է մթությունը:


Հունաստանի բնակիչները հյուր գնալիս իրենց հետ վերցնում են մի քար, որը նետում են հյուրընկալող տան շեմքին: Եթե քարը ծանր է, նրանք ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանրակշիռ»: Եթե քարը փոքր է, ցանկանում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այս քարի պես փոքր լինի»:

Իսպանիա

Ժամացույցի զանգերի ներքո, որոնք խորհրդանշում են հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը, պետք է կուլ տալ խաղողի 12 հատիկ` յուրաքանչյուր հատիկն ուտելիս մտքում ցանկություն պահելով։ Իսպանիայից բացի, այդ ավանդույթը պահպանվել է ողջ իսպանալեզու աշխարհում, և խանութներում տոնական օրերին կարելի է տեսնել ողկույզներով տոպրակներ։ Իսպանիայի նախկին գաղութներից մեկում` Կուբայում, բնակիչները բոլոր ամանների մեջ ջուր են լցնում, և հենց կեսգիշերին, ժամը զրոյին, ողջ ջուրը դուրս են թափում փողոց։

Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանայ։ Ինչպես հայերը, այնպես էլ շոտլանդացիները հյուր են գնում ընկերներին ու հարազատներին` հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին`«ֆըրսթֆուտին» (անգլերեն` առաջին ոտնահետք), որը պետք է երջանկություն և հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ Ամանորի գիշերը։

Իռլանդիայում տնային տնտեսուհիները պատրաստում են խաշխաշով քաղցր կարկանդակ ընտանիքի բոլոր անդամների համար Սուրբ ծնունդի, Ամանորի և Կնունքի ժամանակ։

 

Գերմանիա

Գերմանիայի բնակիչների համար Նոր տարին այնքան էլ կարևոր տոն չէ։ Ինչպես հայտնի է, կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ` շրջապատված նվերներով և տոնածառով։ Այնուամենայնիվ Բեռլինում Նոր տարուն դժվար է որևէ ազատ հաստատություն գտնել։ Ի տարբերություն Սուրբ ծնունդի, Ամանորն ընդունված է դիմավորել ընկերների հետ ակումբներում, ռեստորաններում։

Ճապոնիայի բնակիչները յուրահատուկ են վերաբերվում Նոր տարուն։ Ճապոնացիների համար առաջնահերթ է տոներին նախապատրաստվելը։ Ամանորի բազմաթիվ բաղադրիչները պատրաստվում են տանտերերի ձեռքով. չէ՞ որ այն, ինչ պատրաստվել է սեփական ձեռքով, ավելի մեծ երջանկություն կբերի, քան գնված զարդը։Ճապոնիայում նոր տարվա անփոփոխ բաղադրիչներից մեկը երաժշտությունն է։ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ամենատարածված մեղեդին է, որը նախանշում է տարեմուտը։ Ժամացույցների 12-րդ հարվածի հետ ճապոնացիներն սկսում են ծիծաղել: Նրանք հավատում են, որ եկող տարում ծիծաղն իրենց հաջողություն կբերի: 

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:                   

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

.......

 

Այժմ Լսենք մեր ունկնդիրներին։ Նրանք շնորհավորում են  Ամանորը և Սուրբ ծնունդը և պատմում իրենց երազանքների մասին։ 

Արտույտ կամ Շողիկ ինչպես նկատեցիր բոլորի ընդհանուր ցանկությունը խաղաղությունն է։

Այո, քանի որ միայն խաղաղության դեպքում կարելի է իրականություն դառնալ մեր բաղձալի ցանկությունները։

 Ինչպես Պարույր Սևակն է ասում , -Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:

---- 

 

Տոնական անդառնալի ուրախ պահեր ենք ապրում բոլորս, քանիզ չենք տարակուսում,որ եթե մեզ հարց տվող լիներ, թե տարվա ամենաուրախ պահերը ե՞րբ են մեզ այցի գալիս, հավանաբար բոլորս էլ կառանձնացնեինք Նոր տարվա գիշերվա ուրախությունը։

 

Մեր սրտագին մաղթանքն է ձեզ՝ որ այս գիշեր լիասիրտ ու լիաշունչ ապրեք այդ մեծ ուրախությունը և նրա ամեն մի հրճվալի պահը վայելեք ձեր հարազատների, ծնողների, քույր-եղբայրների,բարեկամ-ընկերների,մի խոսքով բոլոր նրանց հետ, ում սիրում եք անխառն սիրով։Բայց թույլ տվեք համոզում հայտնել,որ Նոր տարվա ուրախության առյուծի բաժինը , բոլորն էլ վերապահում են ընտանիքի ավելի կրտսեր անդամներին՝ մանուկներին։

Սիրելի՛ մանուկներ,

Ամանորյա այս գեղեցիկ  օրն արժևորվում է այս  տոնի բերկրալից ակնթարթներով: Ձեզանով մենք՝ մեծերս, դառնում ենք առավել բարի և սիրով լի, այլ խոսքով՝ մենք էլ ձեզ պես մանուկ ենք դառնում: Դուք մեր կյանքի բուրավետ ծաղիկներն եք: Տատիկ-պապիկների ուժն ու կորովը։

-Ի սրտե շնորհավորում ենք   բոլորիդ` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով, որ բոլորիդ առջեւ կբացվեն ամանորյա բոլոր հեքիաթների ու հրաշքների դռները։

Սիրելի բալիկներ ձեզ համար պատրաստել ենք ռադիոբեմադրություն։ Այժմ մոտեցեք ռադիոընդունիչներին և ուշադիր ունկնդրեք ամանորյա հեքիաթը։

----  --

-----------------

Նոր տարին Հովհաննես Թումանյանի տանը

Հովհ. Թումանյանի տանը Նոր տարուն տոնածառ դնում էին ոչ ամեն տարի, որովհետև բազմանդամ ընտանիքի համար դա թանկ հաճույք էր: Բայց Թումանյանն իր հնարամտությամբ ամեն Նոր տարին փորձել է դարձնել իսկական տոն:

Նրա դուստրը Նվարդ Թումանյանն իր հուշերում պատմում է, որ շքեղ խաղալիքներով, հարուստ, գույնզգույն մոմերով լուսավորված ու զարդարված առաջին մեծ տոնածառը իրենք տեսել են մշակութային գործիչ և բարեգործ՝ իշխանուհի Մարիամ Թումանյանի տանը:

 

Հովհաննես Թումանյանը հունվարի 1-ի առավոտյան իր սենյակն էր կանչում երեխաներին, կանգնեցնում ըստ հասակի և բարձի տակից հանում էր նվերները՝ ամեն մեկին ըստ իր նախասիրությունների: Թանկարժեք չէին լինում այդ նվերները, բայց երեխաներն զգում էին, թե ինչքան տեղին են սիրելի հայրիկի նվերները՝ տեղին, գեղեցիկ և օգտակար:

 

Երեխաները հետագայում չէին մոռանում 1905 թվականի հունվարի 1-ը, երբ հայրը նրանց տոնածառի մոտ կանչեց իրենց անուններն ընդգրկող երգով: Նրանք այդ թվականին դեռ ութն էին.

 

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ

Արփիկ, Համլիկ, Արփուշիկ

Աշխեն, Արեգ շուտ արեք

Տոնածառը զարդարեք:

Սովորաբար նրանց տունը Նոր տարուն հյուրաշատ էր լինում: Երեխաներն իրենց նախաձեռնությամբ բեմադրություններ էին անում իրենց հոր ստեղծագործություններից, օրինակ 1914 թ․հունվարի 1-ին բեմադրում էին ծաղիկների երգը:

Երբ Նոր տարին դիմավորում էին առանց հյուրերի, Թումանյանը երեխաներին հավաքում էր իր շուրջը և կարդում էր համաշխարհային գրականության գոհարներից հատվածներ: Միշտ ընթերցանությունն ավարտում էր՝ կարծիք հայտնելով տվյալ գրողի ու նրա երկի մասին: Դա երեխաներին շատ էր օգնում՝ ճանաչելու աշխարհը:

 

 

«Նոր տարի», ասմունքում  է տիկին Վերժիկ Թահմասյանը․․․․

.....

 

Տարեվերջյան ավանդույթի համաձայն մեր գործընկերները ամփոփել  են տարին, առանձնացնելով անցնող տարվա կարևորագույն իրադարձությունները։ Լսենք նրանց։

․․․․․․

-Տանը տոնածառի հայտնվելու պահը կախարդական է։ Օդը լցվում է սոճու բույրով, լույսերը թարթում են, եւ ձեր սիրտը զգում է, որ հրաշքը կարող է իրականություն դառնալ։

-Նոր տարին ու Սուրբ Ծնունդն անհնարին է պատկերացնել առանց տոնածառի: Հին ժամանակներում մարդիկ զարդարում էին ուղղակի ծառեր: Համարվում էր, թե ծառերն օժտված են բարի ուժերով, եւ մարդիկ դրանց վրա կախում էին մրգեր, նվերներ` այդ բարի ուժերին իրենց կողմը գրավելու նպատակով: Հաճախ տոնածառը զարդարել են խնձորներով, որը պտղաբերության խորհրդանիշն է, ընկույզներով, որն ունի աստվածային կատարելության խորհուրդ, կյանքի առաջընթացը խորհրդանշող ձվերով:

-Տոնածառը զարդարել են դեռեւս 2000 տարի առաջ: Կանաչ եղեւնին միշտ գրավել է յուրօրինակ դիրք այլ ծառերի շարքում: Այն եղել է »համաշխարհային ծառ», որը խորհրդանշել է կյանքն ու վերածնունդը խավարից ու մթից: Շատերը կարծում են, թե միշտ կանաչ եղեւնին դրախտի կենաց ծառն է, նրա վրա վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, զարդերը` զոհաբերության խորհրդանիշը: Սբ. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին:

-16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով եւ գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ:

-Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում, 1906 թվականին: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով եւ մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ ու տոնական մոմեր, ապա նման բեռն, անշուշտ, ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ, որոնք փոխարինելու եկան մրգերին եւ այլ ծանր զարդարանքներին:

 

 

Ձեր ուղեկիցն է Իրանի իսլամական հանրապետության ձայնի հայերեն ռադիոժամը: 2025 թվականի վերջին րոպեներն ենք թիկունքում թողնում: Պահպանեք ձեր տոնական տրամադրությունը և հոգու ջերմությունը:

 

 

Այնուամենայնիվ նա պտտվեց: 365 օր անընդհատ,խելահեղ արագությամբ նա պտտվեց իր առանցքի և արևի շուրջը և,վերջապես վայրկյաններ անց կավարտի  տարվա պտույտը :

 

- Աննկատ, վայրկյանի պես սահեց 2025 թվականըհին  տարին, այն արդեն պատկանում է անցյալին: Հուսանք,որ 2026 թ-ը կլինի նորանոր մտահղացումների, արարումի ու բարձունքների նվաճման տարի:

 

2-Ահավասիկ բոլոր տների մեջ երիտասարդներն ու ծերունիները ,մանուկներն ու պատանիները առողջ և երկար կյանք են մաղթում  միմյանց։ :
3-Առավոտյան փողոցներում հսկայական բազմություն կլցվի: Բոլոր տարիքի մարդիկ հրճվանքից շողացող դեմքերով կշտապեն իրենց սիրելիների տունը,որ ասեն.  «Շնորհավո'ր ձեր նոր տարին»:



4-Այսօր ոչ ոք այնպես չէ,ինչպես երեկ էր : Բոլորը լցված են անսահման սիրով ու քնքշությամբ միմյանց նկատմամբ: Ինչևէ եկել է Նոր Տարին  թողնենք այն  ինչը,որ   խանգարել է մեզ 2025 թ.-ին, և  բաց սրտով,ուրախությամբ, երազանքներով ու նպատակներով ողջունենք 2026 թ.-ը:

 

Լսվում են նոր տարվա  ոտնաձայները:   

     
Գալիս է 2026-ը: Քիչ անց իրար կհանդիպեն հինն ու նորը, որ հրաժեշտ տան իրար:

**********************

Տերունական աղոթք 

Ա․-Շնորհավոր Ամանոր

Շ․-Շնորհավոր 2026 թվական

․․․․․․

Ա․-Այս ձմեռվա պաղ համբույրով,

Այս եղևնու անուշ բույրով ,

Հազար ու մի հրապույրով ,

Եկավ Նոր Տարին։

 

Շ․ -Եկավ խաղաղ ու անվրդով

Երազներով իր հոգեթով,

Ճերմակ,ճերմակ իր հեքիաթով

Փարվեց աշխարհին։

․․․․

-Եկավ նոր տարին նոր իղձերով, նոր հույսերովԹող 2026 թվականը բոլորիս համար լինի անհուն բերկրանքի ,երջանկության ու  սիրո ակնթարթների տարի:

3-Ի սրտե մաղթենք ,որ սիրելի Իրանի ղեկավարները , մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին , նախագահ՝ Մասուդ Փեզեշքյանը , եռյակ ուժերի հրամանատարները, Խորհրդարանի նախագահն ու պատգամավորները, բոլոր պետական պաշտոնյաները 2026 թ.-ի ընթացքում  և՛ ներքին և՛ արտասահմանյան՝ իրենց վստահված գործերում ու վարած քաղաքականություններում լինեն երիցս հաջողակ, և անպակաս լինեն բոլորի նվաճումներն ու հաջողությունները՝ ամենաբազմանշանակ ասպարեզներում...

 

4-  Եվ այդ բոլորի կողքին , նաև Իրանահայ համայնքը , հանձինս իր հոգևոր առաջնորդների և ժողովրդանվեր ղեկավարների, կարողանա պատվով դուրս գալ՝ իր ուսերին վերցրած պարտականությունների լավագույնս իրագործման հանձնառության տակից:

-------

 

 

Շողիկ-Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորական ուղերձ են հղել Իրանի արտգործնախարարը և ԱԳ նախարարության խոսնակը։  X -ում հրապարակած ուղերձում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Քրիստոսի Ս․ ծննդյան օրը։Նա գրել է․

Արտույտ- «Հիսուս Քրիստոսի  Ս․ ծնունդը նշող բոլոր մարդկանց մաղթում եմ առողջությամբ, խաղաղությամբ և անվտանգությամբ լի Սուրբ Ծնունդ։ Թող խաղաղության և բարության առաքյալի ծննդյան օրը օրհնություններով լի լինի ձեզ համար։Իմ իրանահայ հայրենակիցներին շնորհավորում եմ նաև Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ»։

Շ-ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային նույնպես  X –ի իր էջում գրել է.  

Ա-«Ես անկեղծորեն շնորհավորում եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես քրիստոնյա հայրենակիցներին, մարգարե Հիսուսի  ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ։ Այս բարեբաստիկ տոնը հիշեցում է մարդկային և աստվածային ընդհանուր արժեքների մասին, որոնք արմատավորված են միաստվածային կրոնների ուսմունքներում և մարդկությանը խաղաղության, համակեցության, փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ պատասխանատվության կոչ է անում»:

Շ-Բաղային հավելել է

 Ա-«Իրանը՝ որպես տարբեր կրոնների հետևորդների միջև համակեցության փայլուն պատմություն ունեցող երկարատև քաղաքակրթության ժառանգորդ, ընդգծում է ազգերի և տարբեր կրոնների հետևորդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի պահպանման և խթանման անհրաժեշտությունը: Մաղթում եմ, որ գալիք տարին բոլորի համար լի լինի խաղաղությամբ և հույսով, և որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն աշխարհում արդարության և խաղաղության հաստատման ճանապարհին»։

 

-Ամենուրեք ուրախություն է տիրում։ Այլ կերպ էլ չպետք է լիներ։ Չէ՞ որ դիմավորում ենք մեր ամենաբաղձալի և քրիստոնեության ամենանշանակալի տոները բարեբաստիկ՝ Ամանորը և Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի։ 

-Այս ուրախ պահերին, եկեք հիշենք նաև մեր այն սիրելիներին ու թանկագին մարդկանց ,ովքեր հեռու-մոտիկ ժամանակներում կյանքին ու մեզ հրաժշետ են տվել։ Մաղթենք ,որ նրանց հոգիները   թևածեն երկնային