Իրանցի կարատեիստները փայլել են աշխարհի լիգայում
https://parstoday.ir/hy/news/iran-i241402-Իրանցի_կարատեիստները_փայլել_են_աշխարհի_լիգայում
Pars Today - Իրանցի կարատեիստները Վրաստանի շխարհի լիգայի առաջին և երկրորդ օրերին իրենց փայլուն ելույթներով նվաճել են 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալներ և մոտ են չեմպիոնական տիտղոսը նվաճելուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2026 11:35 Asia/Tehran
  • Իրանցի կարատեիստները փայլել են աշխարհի լիգայում

Pars Today - Իրանցի կարատեիստները Վրաստանի շխարհի լիգայի առաջին և երկրորդ օրերին իրենց փայլուն ելույթներով նվաճել են 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալներ և մոտ են չեմպիոնական տիտղոսը նվաճելուն։

Վրաստանում ուրբաթ օրը մեկնարկեց 2026 թվականի կարատեի աշխարհի լիգայի առաջին փուլը, որին մասնակցում են 77 երկրների 1257 մարզիկներ։

Այս կարևոր միջոցառմանը իրանցի կարատեի տղամարդիկ և կանայք նույնպես մասնակցել են տատամիին՝ բարելավելով իրենց համաշխարհային վարկանիշը։

Շաբաթ երեկոյան մրցումների ավարտին Իրանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ չորս ոսկե և մեկ բրոնզե մեդալներով, մինչդեռ Ճապոնիան երկրորդ տեղում էր՝ երկու ոսկե մեդալներով։

Մնացած չորս քաշային կարգերը կանցկացվեն կիրակի օրը, և Իրանի հավաքականը կարող է պահպանել իր լավ ընթացքը և նոր տարում նվաճել աշխարհի լիգայի առաջին փուլի չեմպիոնական տիտղոսը։