Մեկնաբանություն - Իրանի ժողովրդի վճռական ուղերձը հունվարի 12-ին. Ամերիկյան խաբեության ավարտը
https://parstoday.ir/hy/news/iran-i241488-Մեկնաբանություն_Իրանի_ժողովրդի_վճռական_ուղերձը_հունվարի_12_ին._Ամերիկյան_խաբեության_ավարտը
Հունվարի 12-ին՝ իրանական օրացույցով Դեյ ամսի 22-ին ամբողջ Իրանում տեղի ունեցած զանգվածային երթը, որպես վերջին ամիսների ամենակարևոր ժողովրդական հավաքներից մեկը, դարձավ ազգային համախմբվածության և անվտանգության ու քաղաքական զարգացումներին Իրանի հասարակության կոլեկտիվ արձագանքի ցուցադրման հարթակ։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունվար 13, 2026 14:32 Asia/Tehran
  • Իրանի ժողովրդի զանգվածային երթը Դեյ ամսի 22-ին (հունվարի 12-ին)
    Իրանի ժողովրդի զանգվածային երթը Դեյ ամսի 22-ին (հունվարի 12-ին)

Հունվարի 12-ին՝ իրանական օրացույցով Դեյ ամսի 22-ին ամբողջ Իրանում տեղի ունեցած զանգվածային երթը, որպես վերջին ամիսների ամենակարևոր ժողովրդական հավաքներից մեկը, դարձավ ազգային համախմբվածության և անվտանգության ու քաղաքական զարգացումներին Իրանի հասարակության կոլեկտիվ արձագանքի ցուցադրման հարթակ։

Թեհրանում և այլ նահանգներում մարդկանց մեծ թվով ներկայությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկիրը վերջին օրերին ականատես էր եղել ահաբեկչական գործողությունների և անապահովություն սերմանելու փորձերի. իրադարձություններ, որոնք մեծապես ազդեցին հասարակական կարծիքի վրա և հող պատրաստեցին այս սոցիալական մոբիլիզացիայի համար։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը այս համազգային ներկայության առիթով հղած ուղերձում այն անվանեց «մեծ սխրանք» և «պատմական օր»՝ ընդգծելով, որ իրանական ազգը այս քայլով իր թշնամիներին ցույց տվեց իր վճռականությունը, ինքնությունն ու  հզորությունը: Նա այս հսկայական հավաքը համարեց ամերիկացի քաղաքական գործիչներին ուղղված հստակ նախազգուշացում, որպեսզի նրանք հրաժարվեն խաբեությունից և հույս չկապել վարձկաններին ու նրանց հետ կապված հոսանքներին: Այս ուղերձում իրանական ազգը նկարագրվել է որպես գիտակից, թշնամիներին ճանաչող և ասպարեզում մշտապես  ներկա ազգ․ այնպիսի մեկնաբանություն, որն ունի հստակ իմաստ ներքին և արտաքին տարածքում:

Ըստ Pars Today-ի, երկուշաբթի՝ հունվարի 12-ին՝ իրանական օրացույցով դեյի 22-ին Թեհրանում և երկրի բազմաթիվ քաղաքներում միաժամանակ տեղի է ունեցել Սիոնիստա-ամերիկյան ահաբեկչության դեմ ազգային համերաշխության հանրահավաքը: Տարբեր խավերից մարդիկ, դատապարտելով վերջին ահաբեկչական գործողությունները, հայտարարեցին իրենց աջակցությունը երկրի ազգային անվտանգության և կայունության նկատմամբ և ընդգծեցին ժողովրդի տարանջատումը բռնության և անապահովութան հեղինակներից։

Վերլուծական տեսանկյունից, Դեյի 22-ի երթը չի կարող համարվել պարզապես բողոքի ակցիա կամ խորհրդանշական հավաք։ Այս միջոցառումը կրում էր բազմաշերտ ուղերձներ՝ սկսած սոցիալական հզորությունից մինչև քաղաքական նախազգուշացում։ Առաջին ուղերձը վկայում է իրանական հասարակության մեծ կարողության մասին՝ հանրային մոբիլիզացիայի և կարևորագույն պահերին համախմբվածությունը պահպանելու հարցում. հարց, որը ցույց է տալիս, որ սոցիալական պառակտումների վրա հիմնված ապակայունացման նախագծերը գործնականում բախվում են ազգային համերաշխության փաստին։

Երկրորդ ուղերձը ուղղակի ուղղված էր Միացյալ Նահանգներին և նրա տարածաշրջանային կողմնակիցներին։ Ժողովրդի մեծ մասնակցությունը ցույց տվեց, որ ճնշման, պատժամիջոցների և հոգեբանական պատերազմի քաղաքականությունը ոչ միայն չի հանգեցնում սոցիալական նահանջի, այլև սպառնալիքի ժամանակ կհանգեցնի ավելի մեծ համախմբման։ Հեղափոխության առաջնորդը, ընդգծելով ներքին վարձկանների վրա հույսը դնելու անարդյունավետությունը, անապահովություն ստեղծելու վրա հիմնված ռազմավարությունները գործնականում ձախողված համարեց։

Միևնույն ժամանակ, այս երթը հստակ պատասխան էր վերջին ահաբեկչական գործողություններին։ Իր ներկայությամբ ժողովուրդը հայտարարեց, որ ազգային անվտանգությունը իրանական հասարակության կարմիր գիծն է, և որ բռնությունն ու ահաբեկչությունը սոցիալական լեգիտիմություն չունեն։ Այս հավաքական արձագանքը վերացրեց ճգնաժամը խորացնելու թշնամիների չարաշահման հնարավորությունը և հանգեցրեց ներքին համախմբվածության ամրապնդմանը։

Ընդհանուր առմամբ, Դեյի 22-ի երթը կարելի է համարել վճռորոշ իրադարձություն վերջին հասարակական և քաղաքական հավասարումներում։ Իրադարձություն, որը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը մնում է երկրի անվտանգության, կայունության և անկախության հիմնական հենարանը, և որ կարևոր պահերին, իր գիտակցված և ժամանակին ներկայությամբ, փոխում է զարգացումների ընթացքը՝ հօգուտ ազգային շահերի։