Թրամփը իրանցիների բողոքի ցույցերը քաոսի վերածելու համար դիմել է Գեբելսի օգնությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i241548-Թրամփը_իրանցիների_բողոքի_ցույցերը_քաոսի_վերածելու_համար_դիմել_է_Գեբելսի_օգնությանը
ԶԼՄ-ների արձագանքների և վերլուծությունների քննարկումը ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփի գլխավորած Իրանի ընդդիմադիր ճակատը օգտագործելով հոգեբանական պատերազմի դասական մեթոդներ, փորձել է երկրում ներքին բողոքի ցույցերը շեղել արհմիութենական և տնտեսական ուղուց և տանել դեպի բռնություն և քաոս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2026 13:27 Asia/Tehran
  • Նացիստական Գերմանիայի  քարոզչության նախարար՝ Յոզեֆ Գեբելս 
    Նացիստական Գերմանիայի  քարոզչության նախարար՝ Յոզեֆ Գեբելս 

ԶԼՄ-ների արձագանքների և վերլուծությունների քննարկումը ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփի գլխավորած Իրանի ընդդիմադիր ճակատը օգտագործելով հոգեբանական պատերազմի դասական մեթոդներ, փորձել է երկրում ներքին բողոքի ցույցերը շեղել արհմիութենական և տնտեսական ուղուց և տանել դեպի բռնություն և քաոս:

Այս մոտեցումը, որը հիմնված է իրողությունները չափազանցված ներկայացնելու, ուղերձների նպատակային կրկնության և ճգնաժամային ​​մթնոլորտ սերմանելու վրա, կիրառվել է քաղաքային պատերազմ և սոցիալական անկայունություն ստեղծելու նպատակով:

Այս համատեքստում, ԱՄՆ ընտրական համակարգի բարեփոխման փորձառու ակտիվիստ Ֆրեդ Վերտհայմերը իր վերլուծության մեջ նշել է, որ Թրամփի քարոզչական մեթոդները հստակ նմանություններ ունեն նացիստական ​​քարոզչության նախարար՝ Յոզեֆ Գեբելսի մեթոդների հետ։ Վերտհայմերի խոսքով՝ «մեծ ստի» օգտագործումը և դրա անընդհատ կրկնությունը դարձել է Թրամփի անձնական, ներքին և արտաքին նպատակները առաջ մղելու մշտական ​​գործիքներից մեկը և այժմ օգտագործվել է Իրանի դեմ։

Ըստ Pars Today-ի՝ այս օրինաչափությունը կազմակերպված կերպով կիրառվել է Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։ Առաջին փուլում՝ սպանվածների թվի մասին մեծ և չափազանցված պնդումներ անելով՝ փորձ է արվել Իրանում տիրող պայմանները ներկայացնել չափազանց դաժան, որոնք լայնորեն արտացոլվել են Արևմուտքի և արտերկրում գտնվող պարսկալեզու լրատվամիջոցներում,  նույնիսկ նախքան բողոքի ցույցերի հակամարտության վերածվելը։ Այս նարատիվը ապահովել է անհրաժեշտ հոգեբանական ենթահող՝ մարդասիրական ճգնաժամ հրահրելու և արտաքին ճնշումը օրինականացնելու համար։

Միևնույն ժամանակ, Թրամփի կողմից «ցուցարարների վրա կրակոց» հասկացության և նման այլ հասկացությունների անընդհատ կրկնությունը և դրա վերահրապարակումը լրատվամիջոցների ցանցի կողմից հանգեցրել է այս բանալի բառի ամրապնդմանը հասարակական կարծիքի մոտ։ Այս բազմազան և անընդհատ կրկնությունը լսարանին ստիպեց սպասել լայնածավալ բռնաճնշումների սցենարի և ստեղծեց անհրաժեշտ մթնոլորտ  օտարերկրյա միջամտության համար։

Հաջորդ քայլում՝ «թշնամի» հասկացությունը ընդգծելով և ցուցարարների մեջ զինված տարրեր ներգրավելով բողոքի ցույցերը աստիճանաբար վերածվեցին բռնության։ Այս գործընթացը ուղեկցվեց միջազգային մակարդակով արհեստական ​​​​կոնսենսուսի ստեղծմամբ և որոշ կառավարությունների ու հոսանքների կողմից ակնհայտ աջակցության ցուցադրմամբ,որպեսզի ստեղծվի այնպիսի տպավորություն, որ համաշխարհային մեծամասնությունը աջակցում է  տապալմանը։

Այս դեպքերից բացի, զոհ ձևանալը և Իրանի քաղաքական պատմությունը վերաշարադրելու վրա կենտրոնացած հուզական բովանդակության ստեղծումը օգտագործվեցին որպես լրացուցիչ գործիքներ՝ տնտեսական բողոքի ցույցերը որպես դիվերսիոն շարժում վերաիմաստավորելու համար։ Այս բովանդակության թարգմանությունը և լայն տարածումը սոցիալական ցանցերում այս քարոզչական ռազմավարության մի մասն էր։

Այս բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ Իրանում  բողոքի ցույցերի նկատմամբ այն ինչ հետապնդվել է, ոչ թե ժողովրդական պահանջների աջակցություն, այլ ծայրահեղական քարոզչական տեխնիկայի նման մոդելավորված հոգեբանական պատերազմի նախագծի իրականացում էր։ Մի նախագիծ, որի հիմնական նպատակն է սոցիալական բողոքը վերածել լայնածավալ անապահովության և անվերահսկելի քաոսի։