Իրանի հարավում ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի հետևանքով կա 3 զոհ, 8 վիրավոր
Իրանի Հորմոզգան նահանգի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերի փոխնախարար Ահմադ Նեֆիսին հայտնել է, որ ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով նահանգի որոշ շրջաններում զոհվել է 3 մարդ, ևս 8-ը վիրավորվել են։
Վկայակոչելով Mehr-ին, Pars Today-ը հաղորդում է, որ անդրադառնալով Նեֆիսին ասել է․ «Նախնական տվյալներով՝ հարձակումների հետևանքով մինչ այժմ կա 3 զոհ և 8 վիրավոր»։
Նեֆիսին նաև հայտնել է, որ մի քանի հրթիռներ հարվածել են Ջասք քաղաքի Բունջի գյուղի նավամատույցում տեղակայված էլեկտրական ենթակառուցվածքներին և աղազերծման ջրի պոմպերին։
Նա նշել է, որ օպերատիվ խմբերն ու փրկարարական ծառայությունները գտնվում են դեպքի վայրում, և հավելել է․ «Նախնական ուսումնասիրություններ են իրականացվում՝ հարձակման վնասների չափն ու հետևանքները գնահատելու համար, իսկ տարածաշրջանի խմելու ջրի մատակարարումը կայունացնելու աշխատանքները սկսվել են»։
Նեֆիսին այս հարձակումը որակել է որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում և ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործության ակնհայտ օրինակ։ Նա ասել է․ «Այս ջրային ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանքով Ջասք շրջանի արևմուտքում գտնվող մի քանի գյուղերի խմելու ջրի մատակարարումը դադարեցվել է»։