Հանուն անվտանգության պաշտպանության զոհված 100 նահատակների հուղարկավորության արարողությունը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i241554-Հանուն_անվտանգության_պաշտպանության_զոհված_100_նահատակների_հուղարկավորության_արարողությունը_Թեհրանում
Հանուն անվտանգության պաշտպանության զոհված 100 ժողովրդական նահատակների հուղարկավորությունն այսօր տեղի ունեցավ հոծ թվով քաղաքացիների մասնակցությամբ։ Սգո թափորն սկսվեց Թեհրանի համալսարանի մոտից։
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Հունվար 14, 2026 14:29 Asia/Tehran

Հանուն անվտանգության պաշտպանության զոհված 100 ժողովրդական նահատակների հուղարկավորությունն այսօր տեղի ունեցավ հոծ թվով քաղաքացիների մասնակցությամբ։ Սգո թափորն սկսվեց Թեհրանի համալսարանի մոտից։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  մայրաքաղաքում հազարավոր մարդիկ, նահատակների հարգարժան ընտանիքներ, քաղաքացիական ​​և ռազմական պաշտոնյաներ մասնակցել են օրերես տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների նահատակների հուղարկավորության արարողությանը։

Արարողությանը ներկա գտնվողները, ձեռքներին պահած Իսլամական Հանրապետության եռագույն դրոշը և Գերագույն առաջնորդի ու նահատակների լուսանկարները, վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսներ։

Անցյալ շաբաթ Թեհրանում և Իրանի որոշ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և անկարգությունների հետևանքով, քաղաքային օբյեկտներին, կրոնական և օգնության վայրերին հասցված մեծ վնասներից բացի, նահատակվել են նաև երկրի մի շարք քաղաքացիներ և անվտանգության աշխատակիցներ։