Հանուն անվտանգության պաշտպանության զոհված 100 նահատակների հուղարկավորության արարողությունը Թեհրանում
Հանուն անվտանգության պաշտպանության զոհված 100 ժողովրդական նահատակների հուղարկավորությունն այսօր տեղի ունեցավ հոծ թվով քաղաքացիների մասնակցությամբ։ Սգո թափորն սկսվեց Թեհրանի համալսարանի մոտից։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ մայրաքաղաքում հազարավոր մարդիկ, նահատակների հարգարժան ընտանիքներ, քաղաքացիական և ռազմական պաշտոնյաներ մասնակցել են օրերես տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների նահատակների հուղարկավորության արարողությանը։
Արարողությանը ներկա գտնվողները, ձեռքներին պահած Իսլամական Հանրապետության եռագույն դրոշը և Գերագույն առաջնորդի ու նահատակների լուսանկարները, վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսներ։
Անցյալ շաբաթ Թեհրանում և Իրանի որոշ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և անկարգությունների հետևանքով, քաղաքային օբյեկտներին, կրոնական և օգնության վայրերին հասցված մեծ վնասներից բացի, նահատակվել են նաև երկրի մի շարք քաղաքացիներ և անվտանգության աշխատակիցներ։