ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդ. Մենք չենք նահանջի թշնամու սպառնալիքների առջև
https://parstoday.ir/hy/news/iran-i241588-ԻԻՀ_արտաքին_հարաբերությունների_ռազմավարական_խորհուրդ._Մենք_չենք_նահանջի_թշնամու_սպառնալիքների_առջև
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդն ԱՄՆ նախագահին ուղղված հայտարարության մեջ ընդգծել է. «Իսլամական Իրանը չի նահանջի թշնամու սպառնալիքների առջև։ Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել այլ լեզվով»։
(last modified 2026-02-26T14:46:43+00:00 )
Հունվար 16, 2026 10:34 Asia/Tehran
  • ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդ. Մենք չենք նահանջի թշնամու սպառնալիքների առջև

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդն ԱՄՆ նախագահին ուղղված հայտարարության մեջ ընդգծել է. «Իսլամական Իրանը չի նահանջի թշնամու սպառնալիքների առջև։ Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել այլ լեզվով»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հայտարարության մեջ, խորհուրդը վերջինիս հորդորել է. կասկածամտորեն վերաբերվել Իրանի և իրանցիների մասին իր շրջապատի և հետախուզական աղբյուրների տրամադրված տեղեկատվությանը, դիտել Իրանի տարբեր քաղաքներում իր գործակալների և հանցագործ Նեթանյահուի կողմից կատարված հանցագործությունների մասին ետսանյութերը, երթերին իրանցիների լայնածավալ ներկայությանը,  ժողովրդի ներկայության մեծությանը և դադարեցնել Իրանի դեմ սպառնալիքներ հնչեցնելը։

Հայտարարության ամբողջական տեքստը հետևյալն է.

«Իսլամական հեղափոխությանը հավատարիմ ժողովուրդը կրկին ցույց տվեց, որ պատրաստ է դիմակայել թշնամիների դավադրություններին և կպաշտպանի իր երկիրն ու իր իդեալներն այնտեղ, որտեղ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը վտանգված են։ Իրանցիները մեր ժամանակների և երկրի վրա ամենաանձնուրաց ժողովուրդն են։

Երկուշաբթի օրը ցույցերին միլիոնավոր ազնիվ իրանցիների ներկայությունը հստակ ցույց տվեց, որ չնայած տնտեսական դժվարություններին, Իրանի ժողովուրդը կդիմադրի օտարերկրյա դավադրություններին և կպաշտպանի իր երկիրը։

Մեր սիրելի Իրանի արտաքին թշնամիները, մասնավորապես Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը, կարծում էին, որ իրենց վարձկանների միջոցով մի շարք անփորձ երիտասարդների խաբելով՝ կկարողանան Իրանը քաոսի մեջ գցել և ճանապարհ հարթել Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի փլուզման համար։ Ուղարկելով զենք և զինամթերք, վարելով ճանաչողական պատերազմ, կառավարելով իրավիճակը իրենց գործակալների միջոցով և քաղաքական աջակցություն ցուցաբերելով անկարգությունների մասնակիցներին՝ նրանք իրենց գործակալների միջոցով սպանեցին  մեծ թվով իրավապահների, սովորական քաղաքացիների և հեղափոխությանը հավատարիմ անձանց, հրկիզելով մզկիթներ և հիվանդանոցներ, ոչնչացնելով մարդկանց սեփականությունը: Բայց ի՞նչ մնաց նրանց համար: Երկուշաբթի օրը Իրանի ժողովրդի հերոսական հանրահավաքը արդյունավետ պատասխան էր նրանց դավադրությանը։

Նեթանյահուից և Մոսադից բացի, որոնք պաշտոնապես խոստովանեցին, որ իրենց գործակալները մասնակցել են անկարգություններին, Թրամփը նույնպես պաշտոնապես աջակցեց անկարգությունների մասնակիցներին և խնդրեց նրանց գրավել կառավարական կառույցները: Բացի այդ, նա հստակեցրեց իր դերը այս միջադեպում՝ սպառնալով ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ՝ անկարգությունների մասնակիցներին աջակցելու համար: Այս միամիտ մարդիկ չգիտեին, որ անկարգությունների մասնակիցներին բացահայտորեն աջակցելով՝ նրանք իրականում Իրանի ժողովրդին ներկայանում էին որպես այս դավադրության գլխավոր գործակալ, ուստի նրանց հայտարարությունները միլիոնավոր մարդկանց ներկայության արդյունավետ գործոններից մեկն էին։

Քաոսն այսօր մեղմացել է քաղաքացիների ներկայության շնորհիվ։ Եվ Թրամփը փորձումէ  դա նույնպես վերագրել իրեն, հայտարարելով, թե իրավիճակը հանդարտվել է իր սպառնալիքներից հետո։  Մինչդեռ թշնամու գործակալները չունեին այլընտրանք, քան սողոսկել իրենց որջերը՝ ժողովրդի ներկայության շնորհիվ, որջեր, որոնք մեկը մյուսի հետևից կհայտնաբերվեն և կոչնչացվեն Աստծո զորությամբ, որպեսզի խաբվածները իմանան, թե ինչ պատիժ է սպասվում իրենց՝ օտարերկրացիներին ծառայելու համար։

Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում Իրանի մեծ ժողովրդին՝ հանրահավաքին բազմամիլիոնանոց ներկայության և այս դավադրության մասին իրազեկվածության համար, և ցավակցություն է հայտնում սգավոր ընտանիքներին»։