Արաղչի. Իրանը զգոն է և ցանկացած արտաքին միջամտության նկատմամբ
Իրանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները ընդգծել են հանգստություն պահպանելու, երկրների ինքնիշխանությունը հարգելու և լարվածության սրումը կանխելու համար դիվանագիտության կարևորությունը։
Հինգշաբթի օրը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին բացատրել է Իրանի ներքին իրավիճակը և նշել, որ վերջին անկարգությունների մեծ մասը հրահրել են օտարերկրյա գործակալները և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սկսվել է երկրում կայունությունը վերականգնելու գործընթացը։
Արաղչին ընդգծել է, որ Իրանիը զգոն է և պատրաստ ցանկացած արտաքին միջամտության նկատմամբ, բայց միևնույն ժամանակ բաց է պահում երկխոսության և կառուցողական փոխգործակցության ուղին բարեկամ և հարևան երկրների հետ։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը կոչ է արել Պեկինին ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ անդրադառնալով Չինաստանի դիրքորոշմանը տարածաշրջանային և համաշխարհային հավասարումներում։
Վան Ին նշել է, որ Պեկինը միշտ հետևել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին, և հավելել, որ իր երկիրը դեմ է ճնշման, սպառնալիքների և ուրիշներին միակողմանի կամքի պարտադրման քաղաքականությանը և աջակցում է վեճերի խաղաղ ճանապարհով լուծմանը։
Վստահություն հայտնելով, որ իրանի Իրանի ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են հաղթահարել ստեղծված իրավիճակը, Չինաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Պեկինը միշտ աջակցում է Իրանի կայունությանը, անվտանգությանը և օրինական իրավունքներին և պատրաստ է կառուցողական դեր խաղալ լարվածության նվազեցման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ դիվանագիտության և երկխոսության շրջանակներում։