Երեք իշխանությունների ղեկավարների երախտագիտության ուղերձը Իրանի ժողովրդին․ Հանձնառու ենք կարգավորել խնդիրները
https://parstoday.ir/hy/news/iran-i241718-Երեք_իշխանությունների_ղեկավարների_երախտագիտության_ուղերձը_Իրանի_ժողովրդին_Հանձնառու_ենք_կարգավորել_խնդիրները
Համատեղ ուղերձում, ԻԻՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարները, ժողովրդի զգոնությունն ու գիտակցությունը համարել են երկրի միասնության ու ամբողջականության դեմ թշնամիների դավադրությունները չեզոքացնելու գլխավոր գործոնը և երախտագիտություն հայտնելով Իրանի ժողովրդին, ընդգծել են իրենց հանձնառությունը տնտեսական և կենցաղային խնդիրների կարգավորման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ։
(last modified 2026-01-19T15:48:18+00:00 )
Հունվար 19, 2026 17:54 Asia/Tehran
  • Երեք իշխանությունների ղեկավարների երախտագիտության ուղերձը Իրանի ժողովրդին․ Հանձնառու ենք կարգավորել խնդիրները

Համատեղ ուղերձում, ԻԻՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարները, ժողովրդի զգոնությունն ու գիտակցությունը համարել են երկրի միասնության ու ամբողջականության դեմ թշնամիների դավադրությունները չեզոքացնելու գլխավոր գործոնը և երախտագիտություն հայտնելով Իրանի ժողովրդին, ընդգծել են իրենց հանձնառությունը տնտեսական և կենցաղային խնդիրների կարգավորման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ։

Ուղերձում ասված է․- Իրանի ժողովուրդը ժամանակին գիտակցելով բողոքի և խռովարարության միջև սահմանը, որոշիչ դեր ունեցավ երկրի անվտանգության ու կայունության դեմ նախագծված սցենարի ձախողման հարցում։ 

Եռյակ իշխանություների ղեկավարները բարձր են գնահատել անվտանգության պաշտպան ուժերի, այդ թվում իրավապահների, ԻՀՊԿ-ի և հավաքազորային ուժերի ջանքերը և այդ միասնությունը բնութագրեցին որպես ազգային համերաշխության խորհրդանիշ՝ կրիտիկական պահերին։

ISNA-ի փոխանցմամբ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և դատական ​​​​իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին իրենց ուղերձներում նշել են, որ հիմնվելով իրավական լիազորությունների վրա և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ցուցումների շրջանակում, իրենք իրենց պարտավորված են համարում շուրջօրյա ռեժիմով աշխատել՝ տնտեսական խնդիրները լուծելու և երկրի սոցիալական անվտանգությունը բարձրացնելու համար՝ օգտագործելով էլիտայի և մտավորականների կարողությունները։

Ուղերձի մեկ այլ բաժնում երեք թևերի ղեկավարները ընդգծել են վերջին ահաբեկչական միջադեպերի արդար լուծման անհրաժեշտությունը և հայտարարել, որ այդ միջադեպերի հիմնական մեղավորների հանդեպ վճռականություն կդրսևորվի, իսկ խաբված անձանց նկատմամբ՝ իսլամական կարեկցանք։ Նրանք նաև իրենց հիմնական պարտականությունն են համարել նահատակների արյան և Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության պահպանումը միջազգային ասպարեզում։