Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը զգուշացնում է ԱՄՆ ռազմական քայլերի հետևանքների մասին
-
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբեր
Ֆարս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը, բացատրելով տարածաշրջանում վերջին զարգացումների անվտանգային, տնտեսական և աշխարհաքաղաքական ասպեկտները, արձագանքել է ԱՄՆ պնդումներին և ռազմական քայլերին և ասել. «Իրանը խաղաղասեր է, բայց չի վարանում իր շահերը պաշտպանելու հարցում»:
Ընդգծելով, որ «տարածաշրջանում անվտանգությունն ու անդորրը կամ բոլորի համար են, կամ ոչ մեկի», Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական քայլերի և արկածախնդիր մոտեցումների հետևանքների մասին:
Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնականը հավելել է. «Մեր ուղերձը տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդներին հստակ է. Իրանը պատասխանատու, ռացիոնալ և միևնույն ժամանակ վճռական տերություն է: Մենք ցանկանում ենք փոխադարձ հարգանքի և արդարության վրա հիմնված երկարատև խաղաղություն: Սակայն այս խաղաղությունը իրականություն չի դառանա սպառնալիքների և ռազմական քայլերի միջոցով»: Ընդգծելով Իրանի վճռական դերը Պարսից ծոցի և ռազմավարական ջրային ուղիների կայունության ապահովման գործում՝ նա պարզաբանել է, որ տարածաշրջանային անվտանգությունը տարանջատվող հասկացություն չէ և չի կարող ընտրողաբար սահմանվել: Զգուշացնելով արտատարածաշրջանայինից արկածախնդրությունների հետևանքների մասին՝ Մոխբերն ընդգծեց, որ օտարերկրյա դերակատարների առջև եղած ընտրությունը ռացիոնալության ու համագործակցության, կամ լարվածության սրման ու դրա հետևանքների ընդունման միջև է։