Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i242676-Թեհրանն_ակնկալում_է_որ_Երևանն_ու_Բաքուն_հաշվի_կառնեն_իր_դիրքորոշումը._ԱԳՆ
Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։
(last modified 2026-02-11T06:30:17+00:00 )
Փետրվար 11, 2026 10:00 Asia/Tehran
  • Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը. ԱԳՆ

Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։

Բաղային նշել է, որ Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի և Ադրբեջանի ուշադրությանը՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։ Բաղային ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։