Փետրվարի 11-ի երթի մասնակիցներ. Իմամ Խամենեին Իրանի ժողովրդի կյանքն է
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Իրանի տարբեր քաղաքներում փետրվարի 11-ին կայացած երթի մասնակիցներն ընդունել են բանաձև, որում հայտարարել են, որ եկել է ճակատի ու դիվանագիտության համագործակցության ժամանակը և որ այդ երկու դաշտերի զինվորներն էլ ժողովրդի զավակներն են և 100%-ով աջակցություն են ստանում Իրանի ժողովրդի կողմից։
Իրանի տարբեր քաղաքներում և գյուղերում կայացած համազգային երթի մասնակիցները շարունակելով հունվարի 12-ի էպոսը (վերջին խռովություններից հետո ռեժիմին հավատարմության վերականգնում) և պարտադրված 12-օրյա պատերազմում ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայությունը բացականչել են «Խամենեին առաջնորդ է»։
Բանաձևումա սվում է․
1- Մենք՝ իրանցիներս, հայտարարում ոնք, որ վերահաստատել ենք մեր ուխտն իսլամական հեղափոխության հիմնարար իդեալների հետ, այդ թվում՝ անկախությանը, ազատությանը, արդարադատությանը, մարդկային արժանապատվությանը, ինքնահավանության դեմ պայքարին և իսլամական արժեքների գերիշխանությանը, և հետևելով իմամ Խոմեյնու ուղուն՝ կարևորում ենք անվտանգության, ազգային համախմբվածության, երկրի կայունության և քաղաքակրթական շարժման ու համակողմանի առաջընթացի պահպանումը։
2- Մենք՝ իրանցիներս, հայտարարում ենք, որ առաջնորդությունը ռազմավարական ուղղորդման առանցքն է և ազգային միասնության երաշխավորը, և հեղափոխության առաջնորդի նկատմամբ ցանկացած վիրավորանք կամ հարձակում համարում ենք մեր արժանապատվության, ինքնության և կամքի դեմ հարձակում։ Առաջնորդի հետ ժողովրդի կապը երկրի հեղինակության և կայունության գործոնն է։
3- Մենք՝ իրանցիներս, ճանաչելով թշնամու համակցված և լրատվամիջոցների պատերազմը և հենվելով սպառնալիքների փորձի վրա, ընդգծում ենք միասնության, սոցիալական համերաշխության պահպանումը, սոցիալական կապիտալի ամրապնդումը, պառակտումից և բևեռացումից խուսափելը, և ազգային համախմբվածությունը համարում ենք երկրի ամենակարևոր հենարանը ներքին և արտաքին սպառնալիքների դեմ։
4- Մենք՝ իրանցիներս, գնահատում ենք զինված ուժերի, ԻՀՊԿ-ի, բանակի, Աշխարհազորի և անվտանգության ինստիտուտների զոհաբերությունները, և երկրի անվտանգությունն ու հեղինակությունը համարում է նրանց զոհաբերությունների արդյունք։ Մենք դատապարտում ենք Եվրամիության գործողությունները ԻՀՊԿ-ի դեմ, և այս ինստիտուտը ներկայացնում ենք որպես ազգային պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հենասյուն։
5- Մենք՝ իրանցիներս, Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը համարում ենք տարածաշրջանում անապահովության և ճգնաժամերի պատճառ, և դատապարտում ենք նրանց հանցագործությունները ճնշված ազգերի, մասնավորապես՝ Պաղեստինի և Գազայի դեմ, և ընդգծում ենք աշխարհի հասարակական կարծիքի առջև նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
6- Մենք՝ իրանցիներս, մեր աջակցությունն ենք հայտնում դիվանագիտության և ճակատի զինվորներին և աջակցում ենք բանակցություններին պատվի, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների շրջանակներում, և մենք դիվանագիտության և դաշտային ուժի համադրությունը համարում ենք անհրաժեշտ ազգային շահերը պահպանելու և երկրի հեղինակությունը ամրապնդելու համար։
7- Մենք՝ իրանցիներս, կոչ ենք անում կառավարությանը և ինստիտուտներին հիմք հանդիսանալ երկրի առաջընթացի և պատվի, անկախության և իսլամական քաղաքակրթության ուղու շարունակման համար՝ հանրային մասնակցությունը մեծացնելով, գնաճի և կոռուպցիայի դեմ պայքարելով, արդյունավետ ծառայություններ մատուցելով և հանրային վստահությունը ամրապնդելով։