ԱՄՆ ֆինանսների նախարար. Կա Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորություն
https://parstoday.ir/hy/news/world-i242744-ԱՄՆ_ֆինանսների_նախարար._Կա_Իրանի_հետ_համաձայնության_հասնելու_հնարավորություն
ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության մասին՝ միաժամանակ պնդելով, որ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշումը» շարունակվում է։
(last modified 2026-02-12T13:10:00+00:00 )
Փետրվար 12, 2026 16:40 Asia/Tehran
  • ԱՄՆ ֆինանսների նախարար. Կա Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորություն

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության մասին՝ միաժամանակ պնդելով, որ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշումը» շարունակվում է։


ISNA-ի փոխանցմամբ՝ Սքոթ Բեզանտը հինգշաբթի առավոտյան ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Իրանի վերաբերյալ բոլոր տարբերակների համար»։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը, անդրադառնալով Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը, ընդգծել է. «Հունիսյան հարձակումներից հետո կա ավելի լավ համաձայնության հասնելու հնարավորություն»։
Բեզանտը հավելել է. «Մենք Իրանի ուղղությամբ ռազմական ուժ ենք տեղակայում, և նրանցից է կախված՝ համաձայնության գալ, թե ոչ»։
Նրա խոսքով․ «Մենք շարունակում ենք Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը և հետևում ենք իրանցի պաշտոնյաների կողմից կատարված ֆինանսական փոխանցումներին»։
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած երեքժամյա հանդիպման ավարտին Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում  գրեց. «Ոչ մի վերջնական արդյունքի չհասանք, բացի այն, որ ես պնդեցի, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվեն»։