Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i242710-Ալիևը_շնորհավորել_է_Իրանի_նախագահին_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_տարեդարձի_կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ, հայտնում է Mehr-ը:
(last modified 2026-02-11T14:49:20+00:00 )
Փետրվար 11, 2026 18:19 Asia/Tehran
  • Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ, հայտնում է Mehr-ը:

Իր ուղերձում Ալիևն ընդգծել է «Ադրբեջանի և Իրանի ժողովուրդների ու կառավարությունների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նշելով նրանց ընդհանուր կրոնական ու մշակութային արմատները և վաղեմի բարիդրացիական կապերը»։ Նա նաև շեշտել է, որ երկկողմ քննարկումների շրջանակն ընդլայնվել է և հարստացել նոր բովանդակությամբ։

«Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը, ստորագրված համաձայնագրերը և համատեղ նախագծերը բարենպաստ հնարավորություններ են ստեղծել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման համար», — մեջբերում է իրանական լրատվամիջոցը Ալիևի շնորհավորանքից։

Նշելով, որ երկկողմ քննարկումների շրջանակն ընդլայնվել է և հարստացել նոր բովանդակությամբ՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ բարձր մակարդակի հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը և իրականացված համատեղ նախագծերը «բարենպաստ հնարավորություններ են ստեղծում Թեհրանի և Բաքվի միջև փոխշահավետ համագործակցության խորացման համար»։