Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին հրապարակումը սխալմամբ է տեղադրվել X սոցիալական ցանցինրա էջում: Նման բացատրություն է տվել Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին, գրում Է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Վենսի X-ի պաշտոնական էջումհրապարակվել էր գրառում ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր:

«Այդ օգտահաշիվը վարում են աշխատակիցները, որոնք առաջին հերթին պատասխանատու են փոխնախագահի գործունեության լուսանկարների և տեսագրությունների հրապարակման համար»,-հայտարարել է նա:
Վերլուծաբանները կարծում են, որ Ջեյ Դի Վենսի վարքագիծը Երևանում ցույց է տալիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ աշխարհաքաղաքական շահերի վճռորոշ գերակայությունը մարդու իրավունքների ենթադրյալ արժեքների նկատմամբ։
Վենսի այցը Ադրբեջան, անմիջապես Հայաստան կատարած այցից հետո, և Բաքվի ու Անկարայի համագործակցությանը Վաշինգտոնի կարիքը՝ այնպիսի նախագծեր առաջ մղելու համար, ինչպիսին է «Թրամփի ուղին» (TRIPP), ստիպեց փոխնախագահին գրաքննության ենթարկել նույնիսկ իր սեփական թվիթը, մի քայլ, որը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը դեռևս պատմությունը համարում է քաղաքական գործարքների գործիք։