Ամերիկացի վերլուծաբան. Թրամփի նպատակը թույլ Իրանն է
https://parstoday.ir/hy/news/world-i242732-Ամերիկացի_վերլուծաբան._Թրամփի_նպատակը_թույլ_Իրանն_է
Վաշինգտոնի Սթիմսոն ինստիտուտի Արևմտյան Ասիայի հարցերով ավագ գիտաշխատողը կարծում է, որ ԱՄՆ նախագահը ձգտում է թուլացնել Իրանը։
(last modified 2026-02-12T08:40:25+00:00 )
Փետրվար 12, 2026 12:10 Asia/Tehran
  • Ամերիկացի վերլուծաբան. Թրամփի նպատակը թույլ Իրանն է

Վաշինգտոնի Սթիմսոն ինստիտուտի Արևմտյան Ասիայի հարցերով ավագ գիտաշխատողը կարծում է, որ ԱՄՆ նախագահը ձգտում է թուլացնել Իրանը։

Բարբարա Սլավինի խոսքով, չնայած Դոնալդ Թրամփը կցանկանար հայտնի լինել որպես այն նախագահը, որի պաշտոնավարման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կընկնի, Վաշինգտոնը, հավանաբար, կբավարարվի «ավելի թույլ Իրանով, որը պակաս սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների համար»։

Այս առումով, Հոնկոնգի South China Morning Post թերթը վերլուծել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը։ Զեկույցի որոշ հատվածներ վերաբերվում են Թրամփի վարչակազմի կողմից ցանկացած հակաիրանական արկածախնդրության մասին Իրանի պաշտոնյաների նախազգուշացումներին, և նշվում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում, հաշվի առնելով Իրանի շուրջ ռազմանավերի և ինքնաթիռների լայնածավալ տեղակայումը, կարժանանա փոխադարձ պատասխանի ամբողջ տարածաշրջանում։ Փորձագետները նշում են, որ Վաշինգտոնը պետք է լուրջ ընդունի այս նախազգուշացումները։

Վաշինգտոնում Արաբական ծոցի պետությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալի Ալ-Ֆունայի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն գա այն եզրակացության, որ իր վերջնական նպատակը Թեհրանի կառավարությունը տապալելն է, ապա Իրանում իշխանության կառուցվածքը այնպիսին է, որ կարող է երկիրը ներքաշել երկարատև և քայքայող հակամարտության մեջ՝ հարձակվելով տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ համաշխարհային շուկաները խաթարելու և ԱՄՆ-ում բենզինի գները բարձրացնելու նպատակով։

Արևմտյան Ասիայի հարցերով ավագ գիտաշխատող Բարբարա Սլավինի խոսքով՝ հաշվի առնելով Իրանում վերջին ներքին զարգացումները, Իսլամական Հանրապետության սպառնալիքներն ավելի լուրջ են, քան անցյալում, քանի որ Իրանի կառավարությունը չի ցանկանում թուլություն ցուցաբերել, քանի որ կարծում է, որ դա կհանգեցնի ավելի շատ հարձակումների։

Նա անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ տարածաշրջանային երկրները չեն ցանկանում մասնակցել ԱՄՆ-Իսլամական Հանրապետություն հակամարտությանը։

Նրա խոսքով․ «Արաբական երկրները չեն ցանկանում հայտնվել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կրակի մեջ»։