Էրդողանին արդեն նոյեմբերին կփոխարինի որդին. BirGun
https://parstoday.ir/hy/news/world-i242754-Էրդողանին_արդեն_նոյեմբերին_կփոխարինի_որդին._birgun
Թուրքրիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահը նոյեմբերին կդառնա Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։ Այս մասին գրել է թուրքական BirGun պարբերականի սյունակագիր Յաշար Այդընը։
(last modified 2026-02-12T14:44:31+00:00 )
Փետրվար 12, 2026 18:14 Asia/Tehran
  • Էրդողանին արդեն նոյեմբերին կփոխարինի որդին. BirGun

Թուրքրիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահը նոյեմբերին կդառնա Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։ Այս մասին գրել է թուրքական BirGun պարբերականի սյունակագիր Յաշար Այդընը։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի հետ, քննարկել իր որդուն իր տեղը բերելու հարցը։ Նշվում է, որ կողմերը հաշվի են առել Թուրքիայի քաղաքական կյանքում տիրող լարված իրավիճակը, երկրի ներսում տնտեսական խնդիրները եւ արտաքին մարտահրավերները եւ եկել են համաձայնության, որ արդեն նոյեմբերին իշխող կուսակցության ղեկը կստանձնի Բիլալ Էրդողանը։

Նշվում է, որ այս ներքին պայմանավորվածության հետ կապված կուսակցության ներսում ոչ մեկ ուղիղ չի առարկել, սակայն միմյանց մեջ անհանգստություն են հայտնել, որ ընտրություններից առաջ սա ռիսկայի  կարող է լինել, քանի որ «սուլթանների» պես է ստացվում։