ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i242692-ՀՀ_նախագահն_ընդունել_է_Իրանի_դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
(last modified 2026-02-11T13:22:35+00:00 )
Փետրվար 11, 2026 16:08 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ տնտեսական և հատկապես ենթակառուցվածքների ոլորտում առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։ Նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար՝ նշելով հանդիպման նշանակությունը երկկողմ հարգանքի և համագործակցության տեսանկյունից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։