Կիմ Չեն Ընը պատրաստվում է դստերը նշանակել որպես իր իրավահաջորդ․ ԶԼՄ
Մոտ ժամանակներս Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է հայտարարել իր դստերը՝ Կիմ Ջու Էին, որպես իր իրավահաջորդ նշանակելու մասին։
Եթե դա տեղի ունենա, նա կդառնա ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Այս մասին հայտնում է Yonhap News-ը՝ հղում անելով հարավկորեացի պատգամավորներ Պակ Սոն Վոնին և Լի Սոն Գընին։
Նրանց խոսքով՝ նման եզրակացություններով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը (NIS) կիսվել է խորհրդարանի հետախուզության կոմիտեի համար անցկացված փակ ճեպազրույցի ժամանակ։
«Քանի որ Կիմ Ջու-էն մասնակցել է տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Կորեական ժողովրդական բանակի հիմնադրման տարեդարձի տոնակատարությանը և Արևի Կումսու պալատ այցելությանը, ինչպես նաև արտահայտել է իր կարծիքը կառավարության որոշ որոշումների վերաբերյալ, Ազգային հետախուզական գործակալությունը կարծում է, որ նա մտել է իրավահաջորդի դերի նախապատրաստման փուլ», - ասել է Լին։