Փեզեշքյան․ Իրանը չի ընկրկի Ամերիկայի և Եվրոպայի մաքսիմալիստական պահանջների առաջ
https://parstoday.ir/hy/news/iran-i242690-Փեզեշքյան_Իրանը_չի_ընկրկի_Ամերիկայի_և_Եվրոպայի_մաքսիմալիստական_պահանջների_առաջ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Աշխարհն այսօր պետք է տեսնի, որ Իրանի ժողովուրդը ամբողջ երկրում դուրս է եկել ասպարեզ ՝ պահպանելու իր հեղափոխությունը, հնազանդվելու համակարգի առաջնորդին, պաշտպանելու իր արժեքներն ու պանծալի հայրենիքը»։
(last modified 2026-02-11T13:22:22+00:00 )
Փետրվար 11, 2026 16:05 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանը չի ընկրկի Ամերիկայի և Եվրոպայի  մաքսիմալիստական պահանջների առաջ

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Աշխարհն այսօր պետք է տեսնի, որ Իրանի ժողովուրդը ամբողջ երկրում դուրս է եկել ասպարեզ ՝ պահպանելու իր հեղափոխությունը, հնազանդվելու համակարգի առաջնորդին, պաշտպանելու իր արժեքներն ու պանծալի հայրենիքը»։

Չորեքշաբթ, Փետրվարի 11-ին (իրանական Բահման ամսի 22-ին) Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի  առիթով  Թեհրանի Ազատության հրապարակում երթի մասնակիցների շքեղ հավաքում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է. «Իրանի ժողովուրդն ընդվզեց, որպեսզի արդարություն հաստատվի, Իրանը լինի անկախ և աշխարհին ցույց տա, որ իրանցիներն ի զորու են իրենց ուժով, կամքով, գիտությամբ և արվեստով  կերտել իրենց երկիրը և արժանապատվություն ու ազատություն բերել Իրանին»։

Ըստ Pars Today-ի, Իրանի նախագահն ընդգծել է. «Ամերիկան ​​և Եվրոպան ամեն ջանք գործադրեցին Իրանի Իսլամական հեղափոխությունը ճնշելու համար, բայց նրանք ձախողվեցին: Նրանք մեզ ութամյա պատերազմ պարտադրեցին: Նրանք աջակցեցին Սադամին՝ Իրանը մասնատելու և նվաճելու և պարտության մատնելու համար: Այնուամենայնիվ, Իրանի երիտասարդները քաջաբար պաշտպանեցին երկիրը, համակարգը և հեղափոխությունը՝ զոհաբերելով իրենց կյանքը:

Ընդգծելով, որ անցյալում մի խումբ, Իրանի անունից, թալանել   և իրենց հետ տարել են երկրի բոլոր ռեսուրսները, և այսօր պնդում են, որ ունեն երկիրը կառավարելու կարողություն, Փեզեշքյանը հավելել է. «Իրանի  հերոս նահատակները իրենց կյանքից բացի այլ կապիտալ չունեին, և նրանք այն զոհաբերեցին հանուն հայրենիքի և այս երկրի փառքի: Այս հերոսների նահատակությունը ամուր ապացույց է այն բանի, որ թշնամիները սպանում են նրանց, ովքեր պատրաստ են իրենց ամբողջ կյանքը զոհաբերել այս երկրի համար»:

Իրանի նախագահը կարևոր գնահատելով  տարածաշրջանային և իսլամական երկրների դերը թշնամիների դավադրության խափանման գործում հավելել է. «Տարածաշրջանային երկրները մեկը մյուսի հետևից հեռախոսազրույցների միջոցով մեզ փոխանցել են իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները։ Այս առումով ես գնահատում եմ տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և այլ երկրների պաշտոնյաներին, նախագահներին և էմիրներին, որոնք մտահոգված էին Իրանի հետ կապված իրադարձություններով և ձգտում էին տարածաշրջանային խնդիրների խաղաղ և դիվանագիտական ​​​​լուծման, որպեսզի Իսրայելի և Ամերիկայի ռեժիմներին թույլ չտրվի իրականացնել իրենց չարաբաստիկ ծրագրերը»։

Փեզեշքյանն ընդգծել է. «Իրանը չի ընկրկի Միացյալ Նահանգների և Եվրոպայի մաքսիմալիստական պահանջների առաջ։ Մենք չենք ձգտում միջուկային զենքի և պատրաստ ենք ստուգումների անցկացման։ Մենք բանակցություններ ենք վարում տարածաշրջանային երկրների հետ՝ խաղաղության և կայունության համար»։

Ընդգծելով, որ մեր տարածաշրջանը օտարերկրացիների ներկայության կարիք չունի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահn ասել է. «Միջազգային իրավունքի և Իրանի օրենսդրության շրջանակներում մենք պատրաստ ենք բանակցել և չենք շեղվի հեղափոխության առաջնորդի կողմից սահմանված կարմիր գծերից»։