Իրանը վերականգնողական բժշկության ոլորտում աշխարհի 7 առաջատար երկրների շարքում է
Pars Today - Իրանն աշխարհում բարելավել է իր դիրքերը վերականգնողական բժշկության ոլորտում՝ ստանալով առաջադեմ բջջային թերապիայի վեց նոր արտադրանքի լիցենզիաներ՝ աշխարհում 12-րդ տեղից բարձրանալով 7-րդ տեղը։
Այս առաջընթացը համարվում է նորարարական էկոհամակարգի զարգացման, գիտելիքահենք ընկերությունների աջակցության և նորագույն թերապևտիկ տեխնոլոգիաների վրա կենտրոնանալու արդյունք։ Նոր արտադրանքները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բջջային թերապիան, հյուսվածքային ինժեներիան և Կորտիզոլային թերապիան, և օգտագործվում են այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ուղեղային կաթվածը, այրվածքները, դիաբետիկ ոտնաթաթի խոցերը, արթրիտը, լեյկեմիան և որոշ մաշկային հիվանդություններ։
Հղում անելով Կենսաբանական գիտությունների ու տեխնոլոգիաների և ցողունային բջիջների կենտրոնին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Իրանն այժմ աշխարհում ունի ATMP լիցենզավորված յոթ արտադրանք, մինչդեռ այս ոլորտում համաշխարհային լիցենզավորված արտադրանքի ընդհանուր թիվը 148 է հայտարարվել։ Այս վիճակագրությունը վկայում է երկրի արագ գիտական աճի և նորագույն թերապևտիկ տեխնոլոգիաների լուրջ դերակատարության մասին։
Մասնագետները կարծում են,որ առաջադեմ թերապևտիկ արտադրանքի արտադրության աճող միտումը կարող է Իրանը վերածել վերականգնողական բժշկության ոլորտում տարածաշրջանային կենտրոնի։ ԳԻտահետազոտական ենթակառուցվածքների ստեղծումը, IranATMP ազգային համակարգի գործարկումը, ընթացակարգերի դյուացումը Սննդի և դեղամիջոցների վարչության հետ համագործակցությամբ և նորագույն ֆինանսավորման գործիքների մշակումը հող են պատրաստել ներքին շուկայի զարգացման և իրանական գիտելիքահենք արտադրանքի արտահանման կարողությունների մեծացման համար։