Իրանը Հյուսիս-Հարավ միջանցքով տարածաշրջանային սննդի կենտրոն դառնալու ճանապարհին է
-
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Ղոլամռեզա Նուրի Ղեզելջե
Pars Today - Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը հայտարարել է ենթակառուցվածքային հզորությունների և սննդամթերքի առևտրի զարգացման ծրագրերի մասին։
Pars Today-ը հղում անելով ISNA-ին հաղորդել է, Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Ղոլամրեզա Նուրի Ղեզելջեն հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կդառնա հիմնական ապրանքների փոխանակման և տարածաշրջանային սննդի կենտրոն՝ օգտագործելով Հյուսիս-Հարավ միջանցքում իր ռազմավարական դիրքը և զարգացնելով գյուղատնտեսական և արդյունաբերական ենթակառուցվածքները։
Ղոլամռեզա Նուրի Ղեզելջեն կիրակի օրը, Սարիում հիմնական ապրանքների ներմուծման խոչընդոտների վերանայման թեմայով նիստի ժամանակ ասել է. «Մեր երկիրը գտնվելով Հյուսիս-Հարավ միջանցքում, մոտ ապագայում կդառնա տարածաշրջանային սննդի կենտրոն»։ Անդրադառնալով արդյունաբերական հզորություններին, նա հավելեց. «Ալյուրի, յուղի արդյունահանման և կենդանիների կերերի ոլորտներում ստեղծվել է երկրի կարիքներից երեք անգամ ավելի ենթակառուցվածք, այնպես որ ալյուրի արդյունաբերության 30 միլիոն տոննա հզորությունից օգտագործվում է միայն 10 միլիոն տոննան, և մինչև հինգ միլիոն տոննա կարելի է օգտվել յուղի արդյունահանման ոլորտում»։
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը նաև հայտարարեց առաջիկա օրերի համար բավարար պաշարների ապահովման մասին և ասաց. «Ռամադան և Նովրուզ ամիսների համար անհրաժեշտ ապրանքների եռապատիկը պահեստավորվել է»։ Նա հավելեց, որ առաջին անգամ հարավային նավահանգիստների հետ միաժամանակ, հյուսիսային նավահանգիստներով տեղափոխվել է 25,000 տոննա ապրանք։