Իրանում մեկ տարվա ընթացքում մոտ 10 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումների ներգրավումը
https://parstoday.ir/hy/news/iran-i242952-Իրանում_մեկ_տարվա_ընթացքում_մոտ_10_միլիարդ_դոլարի_արտասահմանյան_ներդրումների_ներգրավումը
Իրանի ներդրումային և տնտեսական ու տեխնիկական օգնության կազմակերպության ղեկավարը հայտնել է անցյալ մեկ տարվա ընթացքում գրեթե 10 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումների ներգրավման մասին և այս թիվը բնութագրել է որպես ներդրողների կողմից երկրի տնտեսական կարողությունների նկատմամբ շարունակական վստահության նշան։
(last modified 2026-02-17T13:46:23+00:00 )
Փետրվար 17, 2026 17:16 Asia/Tehran
  • Իրանում մեկ տարվա ընթացքում մոտ 10 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումների ներգրավումը

Իրանի ներդրումային և տնտեսական ու տեխնիկական օգնության կազմակերպության ղեկավարը հայտնել է անցյալ մեկ տարվա ընթացքում գրեթե 10 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումների ներգրավման մասին և այս թիվը բնութագրել է որպես ներդրողների կողմից երկրի տնտեսական կարողությունների նկատմամբ շարունակական վստահության նշան։

Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ներդրողների հետ կապված առկա խնդիրների լուծման և միջազգային շուկաներին վստահության ազդանշան ուղարկելու դրական փորձի ստեղծման վրա։

«Pars Today»-ը հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը հաղորդել է,որ  Մեհդի Հեյդարին երկուշաբթի օրը «Իրանի ազգային ապրանքանիշը» թեմայով առաջին ազգային համաժողովում ընդգծել է, որ վիճակագրական թափանցիկությունը և տնտեսական իրավիճակի իրատեսական պատմության ներկայացումը որոշիչ դեր են խաղում ներդրողների որոշումների կայացման գործում։ Անդրադառնալով շատ տնտեսություններում կապիտալի միաժամանակյա ներհոսքին և արտահոսքին՝ Հեյդարին հավելել է, - «Կարևորը տնտեսական պատմության հավաստիությունն է և անիրատեսական խոստումներից խուսափելը»։