Ստեղծագործական արդյունաբերություննը Չաբահարում Իրանի գիտահեն տնտեսության աճի շարժիչ ուժն է
https://parstoday.ir/hy/news/iran-i242972-Ստեղծագործական_արդյունաբերություննը_Չաբահարում_Իրանի_գիտահեն_տնտեսության_աճի_շարժիչ_ուժն_է
Գիտության և տեխնոլոգիաների նախարարության տեխնոլոգիաների և նորարարության փոխնախարարը հայտարարել է, որ ստեղծագործական արդյունաբերությունները՝ որպես գիտելիքահենք տնտեսության և կայուն զբաղվածության շարժիչ ուժեր, վճռորոշ դեր են խաղում արտադրության աճի և Իրանի ներկայության ամրապնդման գործում տարածաշրջանային շուկաներում, և առանց մշակութային ակտիվների առևտրայնացման այս տնտեսության զարգացումը հնարավոր չէ։
(last modified 2026-02-18T07:19:05+00:00 )
Փետրվար 18, 2026 10:31 Asia/Tehran
  • Մոհամմադնաբի Շահիքիթաշը
    Մոհամմադնաբի Շահիքիթաշը

Գիտության և տեխնոլոգիաների նախարարության տեխնոլոգիաների և նորարարության փոխնախարարը հայտարարել է, որ ստեղծագործական արդյունաբերությունները՝ որպես գիտելիքահենք տնտեսության և կայուն զբաղվածության շարժիչ ուժեր, վճռորոշ դեր են խաղում արտադրության աճի և Իրանի ներկայության ամրապնդման գործում տարածաշրջանային շուկաներում, և առանց մշակութային ակտիվների առևտրայնացման այս տնտեսության զարգացումը հնարավոր չէ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադնաբի Շահիքիթաշը երեքշաբթի օրը Չաբահարի ազատ գոտում Իրանի ստեղծագործական և մշակութային արդյունաբերությունների առաջին ազգային փառատոնի փակման արարողության ժամանակ ասել է, որ այս միջոցառումը կազմակերպվել է գիտության և տեխնոլոգիական պարկերի, ստեղծագործական ընկերությունների և մշակութային ակտիվիստների միջև կապը ամրապնդելու նպատակով՝ երկրի տեխնոլոգիական քաղաքականության շրջանակներում ստեղծագործական տնտեսության էկոհամակարգը վերադասավորելու համար։
Անդրադառնալով չորս օր տևած փառատոնին երկրի տարբեր ծայրերից տեխնոլոգիական ընկերությունների, արվեստագետների և ձեռնարկատերերի ներկայությանը, նա հավելել է, որ այն  հիմք է հանդիսացել ցանցային կապերի ստեղծման, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի սահմանման համար։ 
Նրա խոսքով՝ Իրանն ունի ստեղծագործական տնտեսության կարևոր խաղացողներից մեկը դառնալու կարողություն՝ հենվելով երիտասարդ մարդկային կապիտալի և մշակութային բազմազանության վրա։ Շահիքիթաշը նաև հայտարարել է Չաբահարում մշակութային արտադրանքի արտահանման մշտական ցուցահանդես հիմնելու բանակցությունների մասին՝ նշելով, որ այս միջոցառումը կնպաստի Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի շուկաներ մուտք գործելուն։ Նա մասնագիտական ցանցերի ստեղծումը և միջազգային հմտությունների խթանումը նկարագրեց որպես Գիտության նախարարության ստեղծագործական ոլորտների զարգացման երկու հիմնական ռազմավարություններ։