Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթը լայն արձագանք է գտել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում
Երեքշաբթի օրը Արևելյան Ատրպատականի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը լայն արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում։ Վերլուծությունների առանցքում են եղել Իրանի ռազմական նախազգուշացումը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքի շեշտադրումը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը հղում անելով Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը,Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին իր ելույթում անդրադառնալով ԱՄՆ-ի կրկնվող սպառնալիքներին, ընդգծել է, որ Վաշինգտոնը չի կարող ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը, և որ տարածաշրջանում տեղակայված ավիակիրները կբախվեն վտանգավոր զենքի: Պակիստանյան, ռուսական, չինական, թուրքական և ֆրանսիական լրատվամիջոցները լուսաբանել են այս հայտարարությունները և կենտրոնացել Իրանի զսպող ուղերձի և ԱՄՆ ռազմական քայլերի դեմ ուղղված խիստ նախազգուշացման վրա։
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը գրել է, որ միջուկային բանակցություններում նախապես որոշված արդյունքների վրա Վաշինգտոնի պնդումը համատեղելի չէ երկխոսության տրամաբանության հետ: Պակիստանյան «Dawn» թերթը ընդգծել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի իրականացնել Իրանի դեմ իր նպատակը և արտացոլել է հեղափոխության առաջնորդի նախազգուշացումը ամերիկյան ավիակիրների վերաբերյալ: Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել է ամերիկյան ավիակիրները թիրախավորելու Իրանի կարողության մասին, իսկ չինական CGTN հեռուստաալիքը այս հայտարարությունները անվանել է պատասխան՝ Թրամփի ռազմատենչ հռետորաբանության: Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը «Իրանի առաջնորդի սպառնալիքը Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիակրի նկատմամբ» խորագրով հոդվածում նույնպես անդրադարձել է մեծարգո առաջնորդի հայտարարություններին։
Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև քննադատել է ԱՄՆ-ի մոտեցումը միջուկային բանակցությունների վերաբերյալ և ընդգծել, որ բանակցությունների արդյունքը նախապես որոշելը սխալ և հիմար քայլ է: Այս հայտարարությունները հնչել են այն դեպքում, երբ Ժնևում տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, և իրանցի պաշտոնյաները ընդգծել են պատժամիջոցները վերացնելու և Իրանի միջուկային իրավունքները հարգելու անհրաժեշտությունը: