Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ. Սպառնալիքների և շանտաժի ժամանակաշրջանն ավարտվել է
Իրանի Իսլամական խորհրդատվական ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը, ընդգծելով երկրի լիակատար պատրաստվածությունը պաշտպանելու ազգային շահերը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած գործնական քայլ կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանին, և որ սպառնալիքների և շանտաժի ժամանակաշրջանն ավարտվել է։
Pars Today-ի հաղորդմամբ, հղում անելով ԻՌՆԱ-ին, Էբրահիմ Ազիզին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից վերջերս հնչող սպառնալիքներին և տարածաշրջանում այդ երկրի ռազմական տեխնիկայի կուտակմանը և հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ չեզոքացրել է սպառնալիքները՝ հենվելով ազգային և ժողովրդական կարողությունների վրա, և այսօր զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակում։
Նա Միացյալ Նահանգների միաժամանակյա վարքագիծը բանակցությունների հրավիրելու և ռազմական ճնշումը մեծացնելու հարցում որակել է որպես երկակի մոտեցում՝ հավելելով, որ այս մեթոդը չի պարտադրի Իրանին նահանջել իր ազգային արժեքներից և շահերից։ Ազիզին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տասնամյակների ընթացքում ցույց է տվել, որ չի հանձնվի ճնշումներին և սպառնալիքներին։
Իրանի Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարը նաև ասել է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է պահպանել իր հեղինակությունը, ապա պետք է օգտագործի դիվանագիտության հնարավորությունը և հարգալից խոսի Իրանի ժողովրդի հետ, քանի որ Իրանը հարգալից կպատասխանի հարգանքի դիմաց, բայց նաև վճռականորեն կգործի սպառնալիքներին ի պատասխան։