Մեկնաբանություն - Իրանի ռազմական հզորությունը. պատերազմի զսպման և ԱՄՆ գերիշխանության անկումը արագացնող գործոն
https://parstoday.ir/hy/news/iran-i243254-Մեկնաբանություն_Իրանի_ռազմական_հզորությունը._պատերազմի_զսպման_և_ԱՄՆ_գերիշխանության_անկումը_արագացնող_գործոն
Ամերիկյան ամսագրի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը և Թեհրանի դեմ ցանկացած հակամարտության անկանխատեսելի հետևանքները դարձել են ԱՄՆ ռազմական գործողությունների դեմ հիմնական զսպող գործոնը և միաժամանակ արագացրել են Վաշինգտոնի համաշխարհային գերիշխանության անկումը. փաստ, որը ստվեր է գցել Իրանի վերաբերյալ Սպիտակ տան հաշվարկների վրա։
(last modified 2026-02-24T14:48:14+00:00 )
Փետրվար 24, 2026 17:33 Asia/Tehran
  • Իրանական սպառազինություն
    Իրանական սպառազինություն

Ամերիկյան ամսագրի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը և Թեհրանի դեմ ցանկացած հակամարտության անկանխատեսելի հետևանքները դարձել են ԱՄՆ ռազմական գործողությունների դեմ հիմնական զսպող գործոնը և միաժամանակ արագացրել են Վաշինգտոնի համաշխարհային գերիշխանության անկումը. փաստ, որը ստվեր է գցել Իրանի վերաբերյալ Սպիտակ տան հաշվարկների վրա։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Քվինսիի ինստիտուտի հետ կապված ամերիկյան Responsible Statecraft ամսագիրը, ուսումնասիրելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների ընթացքը, ընդգծել է, որ ԱՄՆ կառավարության կողմից ռազմական տարբերակների սահմանափակումների վերաբերյալ աճող ըմբռնումը ամրապնդել է դիվանագիտական ​​մոտեցումը։ Լրատվամիջոցը խոստովանում է, որ ցանկցած գործոնից առավել ռազմական հարձակման հարցում ԱՄՆ-ին խանգարել է Իրանի իրական կարողությունը՝ Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին ներքաշելու տարածաշրջանում երկարատև, ծախսատար և մաշողական պատերազմի մեջ։

Այս գնահատականը հնչում է այն ժամանակ, երբ Իրանը վերջին տարիներին զգալիորեն փոխել է զսպման հավասարակշռությունը՝ զարգացնելով իր բալիստիկ և թևավոր հրթիռների հնարավորությունները, ամրապնդելով իր պաշտպանական համակարգերը, ընդլայնելով անօդաչու թռչող սարքերի հզորությունը և ուժեղացնելով իր ռազմածովային հզորությունը։ Իրանի ակտիվ ներկայությունը հեռավոր ջրերում, իր հրթիռների հեռահարության և ճշգրտության բարձրացումը, ինչպես նաև լայնածավալ զորավարժություններում իր հիբրիդային կարողությունների ցուցադրումը վկայում են այն մասին, որ այս երկրի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրություն կբախվի բազմաշերտ և անկանխատեսելի պատասխանի։

Responsible Statecraft-ը պարզաբանում է, որ եթե ԱՄՆ նախագահը վստահ լիներ, որ կարող է հաղթել Իրանին որոշակի ժամանակահատվածում և վերահսկվող ուժգնությամբ, նա, հավանաբար, կընտրեր ռազմական ուղի. սակայն, դաշտային իրողությունները, Իրանի ռազմավարական խորությունը և տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը թիրախավորելու նրա կարողությունը լուրջ կասկածներ են հարուցել նման հաշվարկի հարցում։ Այլ կերպ ասած, Իրանի դեմ պատերազմի հնարավոր ծախսերը գնահատվում են շատ ավելի մեծ, քան դրա հնարավոր ձեռքբերումները։

Ամսագիրը նաև զգուշացրել է, որ բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, որի մասշտաբները կլինեն Վաշինգտոնի վերահսկողությունից դուրս։ Վերջին զարգացումներից հետո, հատկապես ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ 12-օրյա ագրեսիայից հետո, Իրանը ցույց է տվել, որ ոչ միայն չի նահանջի սպառնալիքների առջև, այլև կփոխի հավասարումները՝ ապավինելով ակտիվ զսպման ուժին։ Թեհրանի հավասարակշռված և նպատակային արձագանքները անցյալում փոխանցել են այն ուղերձը, որ ցանկացած ագրեսիա ուղղակի և փոխադարձ գին կարժենա ագրեսորների համար։

Ռազմավարական տեսանկյունից, Իրանի պաշտպանական և հարձակողական ուժի աճը ոչ միայն ռազմական զսպման միջոց է, այլև միջազգային կարգում գերիշխանության աստիճանական փոխանցման նշան։

Երբ Միացյալ Նահանգները, չնայած իր ավանդական ռազմական գերազանցությանը, խուսափում է Իրանի հետ  ուղղակի առճակատումից, դա վկայում է նրա գերիշխանության շրջանակի սահմանափակման մասին: Այդիսկ պատճառով արևմտյան վերլուծաբանները նույնպես ընդունում են, որ Իրանի հետ հակամարտության մեջ մտնելը կարող է անդառնալիորեն արագացնել Ամերիկայի համաշխարհային դիրքի անկումը։

Նման շրջանակում, Մասկատում և Ժնևում Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների շարունակումը բխում է ոչ թե  Վաշինգտոնի կողմից արտոնություններ տալու ցանկությունից, այլև  Իրանի աճող հզորության ֆոնին պարտադրված ռալիզմի արդյունք է։ Մի ուժ, որն այսօր դարձել է տարածաշրջանում կայունության և զսպման հիմնական հենասյուներից մեկը։