Իրան-ԱՄՆ բանակցություններում առաջընթաց կա. տեխնիկական բանակցությունները կսկսվեն հաջորդ երկուշաբթի
https://parstoday.ir/hy/news/iran-i243320-Իրան_ԱՄՆ_բանակցություններում_առաջընթաց_կա._տեխնիկական_բանակցությունները_կսկսվեն_հաջորդ_երկուշաբթի
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլին ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվ փուլն էր։
(last modified 2026-02-28T05:44:37+00:00 )
Փետրվար 27, 2026 11:15 Asia/Tehran
  • Իրան-ԱՄՆ բանակցություններում առաջընթաց կա. տեխնիկական բանակցությունները կսկսվեն հաջորդ երկուշաբթի

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլին ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվ փուլն էր։

Pars Today- ի   փոխանցմամբ՝ Արաղչին X -ում գրել է. «ԱՄՆ-ի հետ մեր դիվանագիտական շփման մեջ առաջընթաց է գրանցվել»։

Նա նշել է, որ քաղաքական ուղուն զուգահեռ, առաջիկա օրերին կողմերի տեխնիկական թիմերը կհանդիպեն Վիեննայում, և նրանց առաքելությունը նույնքան կարևոր է, որքան դիվանագետներինը։

Արաղչին ընդգծել է․ «Բանակցություններն ավարտվել են փոխադարձ համաձայնությամբ, և մենք կշարունակենք ավելի մանրամասն խորհրդակցել հավանական համաձայնագրի համար կարևոր հարցերի շուրջ, ներառյալ պատժամիջոցների վերացումը և միջուկային ոլորտին վերաբերող քայլերը»։

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Օմանի միջնորդությամբ և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներկայությամբ անցկացված այս փուլը որակել է որպես մինչ օրս «ամենալուրջ և ամենաերկար» բանակցությունները։ Ընդգծելով միջուկային և պատժամիջոցների երկու ոլորտներում գրանցված առաջընթացը և  նշել. «Ընդհանուր առմամբ, այս մի քանի երկար և շատ ինտենսիվ ժամերի ընթացքում լավ առաջընթաց է գրանցվել, և մենք լուրջ ուսումնասիրության ենք ենթարկել համաձայնագրի տարրերը»։

Նա շնորհակալություն է հայտնել Օմանին՝ շարունակական և արդյունավետ միջնորդության համար և երախտագիտություն հայտնել Շվեյցարիային՝ բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելու համար։

ԱՄՆ փոխնախագահ. Մենք նախընտրում ենք Իրանի հետ դիվանագիտական տարբերակը

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններինզ ուգահեռ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. «Մենք նախընտրում ենք Իրանի հետ դիվանագիտական տարբերակը»:

Washington Post-ին տված հարցազրույցում նա հավելել է. «Հնարավոր չէ, որ Միացյալ Նահանգները երկարատև պատերազմ սկսի Արևմտյան Ասիայում»:

Image Caption

Օմանի արտգործնախարար. Իրան-ԱՄՆ բանակցություններն ընթացել են «ստեղծագործական և դրական» գաղափարների փոխանակմամբ

Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է, որ Ժնևում Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլն անցել է «ստեղծագործական և դրական» գաղափարների փոխանակմամբ և ընդգծել է Մուսկատի հանձնառությունը՝ աջակցել այդ բանակցություններին։

Նշենք, որ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է հինգշաբթի առավոտյան Ժնևում՝ Օմանի դեսպանատան շենքում։ Բանակցությունները կայացել են երկու փուլով՝ ՝ առավոտյան և կեսօրին և ավարտվել երեկոյան։ Բանակցությունների սկսվելուց առաջ Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ։

Անուղղակիորեն բանակցությունները վերսկսվեցին մոտ ութ ամիս անց այն բանից հետո, երբ Թել Ավիվը թիրախավորեց դրանց հիմքերը, և շարունակվում են՝ Օմանի միջնորդությամբ։