Էմոմալի Ռահմոնը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ գերագույն առաջնորդի նահատակության կապակցությամբ
Մարտ 02, 2026 10:12 Asia/Tehran
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ցավակցական ուղերձ է հղել նախագահ Մասուդ Փեզեշքյանին այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի նահատակության կապակցությամբ։
Ուղերձում ասվում է. «Խորը ափսոսանքով և խորը վշտով ստացա ԻԻՀ գերագույն առաջնորդ աաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի, կառավարության պաշտոնյաների և զինվորական հրամանատարների նահատակության լուրը»։
Ուղերձում նաև ասվում է. «Ցավակցում եմ Ձերդ Գերազանցությանը և Իրանի ազնիվ և հպարտ ժողովրդին՝ այս մեծ կորստի կապակցությամբ։
Ցանկանում եմ ընդգծել նահատակ սյաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի անսասան դերը Տաջիկստանի և Իրանի միջև համապարփակ և կառուցողական հարաբերությունների զարգացման և երկու հին ու քաղաքակիրթ ազգերի միջև համագործակցության ամրապնդման գործում»։
Պիտակ