ԻԻՀ ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել իրանցի հրամանատարների նահատակության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i243354-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_ցավակցական_ուղերձ_է_հղել_իրանցի_հրամանատարների_նահատակության_կապակցությամբ
Հանուն ամենաբարի և ամենագթասիրտ Աստծու։
(last modified 2026-03-02T06:48:34+00:00 )
Մարտ 02, 2026 10:16 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել իրանցի հրամանատարների նահատակության կապակցությամբ

Հանուն ամենաբարի և ամենագթասիրտ Աստծու։

Եվ մի՛ համարեք նրանց, ովքեր զոհվում են Աստծու ճանապարհին, մեռած, այլ կենդանի իրենց Տիրոջ մոտ, որը հոգ է տանում նրանց մասին
Պատվի և անվտանգության պաշտպանների, պատվարժան հրամանատարների և մարտիկների՝ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Աբդուլ Ռահիմ Մուսավիի, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրի, ԶՈՒ գերագույն հրամանատարի խորհրդական և պաշտպանության խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանիի և ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեի նահատակությունը իսլամական հայրենիքի պաշտպանության և աստվածային իդեալների պահպանման ճանապարհին պայքարի և զոհաբերության անսասան ուղու շարունակության ևս մեկ դրսևորում է։
Այս մեծ մարդիկ՝ անկեղծությամբ ու իերնց կյանքը զոհաբերելու պատարստակամությամբ,  կանգնած էին երկրի անկախության և անվտանգության պաշտպանության առաջնագծում և վերջապես ստացան իրենց անկեղծ պայքարի պարգևը՝ հասնելով նահատակության բարձր կոչման. կարգավիճակ, որը Աստված խոստացել է որպես հավերժական կյանքի երաշխիք։
Խորը վշտով ցավակցում եմ այս նահատակների պատվավոր ընտանիքներին, նրանց հարգարժան ընկերներին և Իրանի ազնիվ ժողովրդին՝ այս մեծ ողբերգության կապակցությամբ և խնդրում եմ Ամենակարող Աստծուն շնորհել նրանց բարձրագույն կոչումներ, համբերություն և պարգև՝ փրկվածների համար։