Սադր Ալ-Հուսեյնի. ԱՄՆ-ն ձախողվեց Իրանի դեմ կոնսենսուսի ձևավորման գործում 
https://parstoday.ir/hy/news/iran-i243504-Սադր_Ալ_Հուսեյնի._ԱՄՆ_ն_ձախողվեց_Իրանի_դեմ_կոնսենսուսի_ձևավորման_գործում
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետի կարծիքով՝ Իրանի դեմ տարածաշրջանի երկրների միջև կոնսենսուս  ձևավորելու ԱՄՆ ծրագիրը ձախողվել է։
(last modified 2026-03-06T14:31:26+00:00 )
Մարտ 06, 2026 18:01 Asia/Tehran
  • Սադր Ալ-Հուսեյնի. ԱՄՆ-ն ձախողվեց Իրանի դեմ կոնսենսուսի ձևավորման գործում 

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետի կարծիքով՝ Իրանի դեմ տարածաշրջանի երկրների միջև կոնսենսուս  ձևավորելու ԱՄՆ ծրագիրը ձախողվել է։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Սեյեդ Ռեզա Սադր Ալ-Հուսեյնին, Tasnim-ին տված հարցազրույցում, անդրադառնալով  տարածաշրջանի երկրներին Իրանի դեմ պատերազմին ներքաշելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ջանքերին, ասել է. «Վերջին 6 օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը կրկնապատկել են ջանքերը՝ Իրանի ժողովրդի կամքը կոտրելու համար։ Սակայն երկու ագրեսոր ռեժիմներին դիմակայելու ԻԻՀ ԶՈՒ լիակատար պատրաստակամությունը նրանց ստիպեց խարդախ քայլեր ձեռնարկել Իրանի հարևանների դեմ»։
Անդրադառնալով Միացյալ Նահանգների սպառնալիքներին և տարածաշրջանում  ռազմական ուժի տեղակայմանը, փորձագետը նշել է. «Իրանն ամիսներ շարունակ իր բոլոր հարևաններին տեղեկացրել էր, որ իր տարածքի վրա հարձակման դեպքում տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներն ու կենտրոնները, անկախ նրանից, թե որ երկրի տարածքում են դրանք գտնվում, կհամարվեն թշնամու տարածք և վնաս կկրեն»։
Նա հավելել է. «Վերջին օրերին լուրջ հարվածներ են հասցվել լրտեսական կենտրոններին, կիբերգործողությունների կենտրոններին, ռազմածովային բազաներին, Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող նավահանգիստներին, բոլոր տեսակի ռադարներին, օդային համակարգերին և ռազմական ուժերի հավաքման կենտրոններին։ Այս հարձակումները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի համար՝ իրենց ռազմական կարիքները բավարարելու հարցում, և նրանք վախկոտ հարձակում են սկսել որոշ տարածքների վրա, որոնց Իրանը չէր վնասել, ինչպիսիք են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի որոշ տարածքներ»։
Անդրադառնալով Իրանի կողմից հրթիռներով և ԱԹՍ-ներով թիրախավորված ամերիկյան և սիոնիստական  կենտրոնների անունները հրապարակելու քաղաքականությանը՝ Սադր ալ-Հուսեյնին ասել է. «Վաշինգտոնը կենտրոնացրել է իր ջանքերը տարածաշրջանի երկու խոշոր երկրներին՝ Թուրքիային և Սաուդյան Արաբիային, ինչպես նաև Պարսից ծոցի փոքր երկրներին, Իրանի դեմ հրահրելու վրա և իրանաֆոբիայի քաղաքականության միջոցով  փորձում է թշնամիներ ստեղծել երկրի համար»։ 
Փորձագետի խոսքով․ «Ամերիկացիները շատ լավ գիտեն, որ այդ քայլերը կարող են ազդել տարածաշրջանի ապագայի վրա և ապահովել իրենց ագրեսիվ ներկայության շարունակությունը։ Հետևաբար, դիվանագիտական ճանապարհով և այդ երկրների բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաներին ուղղված բարեկամական ուղերձներով, նրանք փորձել են հավաստիացնել, որ հարվածելու են միայն Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող ռազմաբազաներին և կենտրոններին, և հայտարարելու են դրանց անունները։ Ուստի Իրանի արդյունավետ գործողության արդյունքում, Իրանի դեմ կոնսենսուս ստեղծելու ամերիկացիների   չարագործ ծրագիրը ձախողվել է»։