Բաղայի. Իսրայելը, Ամերիկային ներքաշեց պատերազմի մեջ, սա պետք է իմանա Ամերիկայի ժողովուրդը
ParsToday- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծեց, որ Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա, որ իսրայելը Ամերիկային ներքաշեց պատերազմի մեջ։
ParsToday-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հինգշաբթի օրը, «X» ցանցում ամերիկացի սենատոր Քրիս Մորֆիի հայտարարություններից մի տեսանյութի վերահրապարակումից հետո, գրառում է կատարել. «Սա այն է, ինչ պետք է իմանա Ամերիկայի ժողովուրդը…»
Իրանի դեմ ռազմական ագրեսիայի մասին Դոնալդ Թրամպի կառավարության պաշտոնյաների մասնակցությամբ բացատրական գաղտնի հանդիպման նիստից հետո, Ամերիկացի դեմոկրատական սենատոր Քրիս Մորֆին, քննադատելով կառավարության մոտեցումը, հարցազրույցի ժամանակ ընդգծեց. «Իսրայելը մեզ ստիպեց անել սա, և այս հանգամանքը որքան թույլ է ներկայացնում Ամերիկային, որ մեր դաշնակիցները կարող են մեզ ստիպել այնպիսի պատերազմներ, որոնք մեր ազգային շահերի և անվտանգության համար վնասակար են… Որքան թույլ ենք մենք թվում».