Ծովակալ Թանգսիրի. ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին կզոհաբերի իր շահերի համար
Pars Today- Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը շեշտել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները անվտանգություն չեն բերում Պարսից ծոցի երկրներին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, դիմելով Պարսից ծոցի երկրներին, ասել է. «Անցյալ տարիներին մենք բազմիցս ասել ենք Պարսից ծոցի երկրների ղեկավարներին. «ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները ոչ միայն անվտանգություն չեն բերում ձեզ համար, այլև, երբ անհրաժեշտ լինի, կզոհաբերեն ձեզ իրենց շահերի համար»։
Ծովակալ Թանգսիրին շեշտել է. «Այսօր դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք ձեզ զոհաբերում իրենց ամբիցիաների համար։ Ուղղման միակ ճանապարհը իսլամական պետությունների միջև միասնությունն է և ԱՄՆ-ի դուրսբերումը տարածաշրջանից»։