Արաղչի. Մենք հաստատակամ որոշելենք պաշտպանել ազգային ինքնիշխանությունը
Parstoday - Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտադրեց, որ ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանին և տարածաշրջանին դաժան պատերազմ պարտադրելու հանցավոր գործողության արդյունք է:
Parstoday-ի հաղորդմամբ՝ մեջբերելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Սեյիդ Աբբաս Արաղչին Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Պուանգտեկաոյի հետ հեռախոսազրույցում ասաց. «Մենք հաստատակամ որոշել ենք պաշտպանել ազգային ինքնիշխանությունը»:
Արաղչին՝ ներկայացնելով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի 16 օրերի ընթացքում կատարված հանցագործությունները, այդ թվում՝ Մինաբի տարրական դպրոցի, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա հարձակումները, նշեց. «Ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի՝ Իրանին և տարածաշրջանին դաժան պատերազմ պարտադրելու հանցավոր գործողության արդյունք է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամ որոշել է պաշտպանել երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ագրեսորների վայրագ հարձակումների դեմ»:
Թաիլանդի ԱԳ նախարարը նույնպես այս հեռախոսազրույցի ընթացքում՝ արտահայտելով մտահոգությունը տարածաշրջանում պատերազմի շարունակման հետևանքների կապակցությամբ, հույս հայտնեց, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը հնարավորինս շուտ կհաստատվեն: