Արաղչի. Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ թշնամիները այլևս չմտածեն ագրեսիայի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i243800-Արաղչի._Պատերազմը_պետք_է_ավարտվի_այնպես_որ_թշնամիները_այլևս_չմտածեն_ագրեսիայի_մասին
Parstoday - Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է. «Մենք որևէ հաղորդագրություն չենք փոխանցել ագրեսորներին և հրադադարի պահանջ չենք ներկայացրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2026 16:41 Asia/Tehran
  • Արաղչի. Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ թշնամիները այլևս չմտածեն ագրեսիայի մասին

Parstoday - Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է. «Մենք որևէ հաղորդագրություն չենք փոխանցել ագրեսորներին և հրադադարի պահանջ չենք ներկայացրել»:

Parstoday-ի հաղորդմամբ՝ մեջբերելով «Մեհր» լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Սեյիդ Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը նշել է. «Մենք տարվա սկզբին պատերազմ ունեցանք, որը թշնամիները սկսեցին՝ պահանջելով առանց ալևայլի հանձնվենք, և տասներկու օր անց հրաադադար պահանջեցին: Այս անգամ նրանք նույն սցենարը ավելի մեծ ուժով են իրականացրել որ առանց որևե պայմանի հանձնվենք»:

ԱԳ նախարարը հավելել է. «Այսօր՝ տասնհինգ օր անց, Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար նրանք դիմել են ուրիշներին, որպեսզի նեղուցը բաց մնա: Մենք գտնվում ենք հպարտություն պատճառող դիմադրության մեջ և այն անսասան կշարունակենք»:

Նա շեշտեց. «Մենք որևէ հաղորդագրություն չենք փոխանցել ագրեսորներին և հրադադարի պահանջ չենք ներկայացրել: Բայց այս պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այլևս շարունակություն չունենա և թշնամիները այլևս չմտածեն ագրեսիայի մասին: Մինչ այժմ նրանք լավ դաս են ստացել: Նրանք հասկացան, թե ինչ ազգի հետ են գործ ունենում, և որ պաշտպանության հարցում ոչ մի կասկած չկա, ու պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: