Լարիջանին՝ իսլամական կառավարություններին. «Որոշեք ձեր դիրքորոշումը» / ԱՄՆ-ն ձեզ հավատարիմ չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i243810-Լարիջանին_իսլամական_կառավարություններին._Որոշեք_ձեր_դիրքորոշումը_ԱՄՆ_ն_ձեզ_հավատարիմ_չէ
Pars Today – Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը 6 կետից բաղկացած հայտարարությամբ դիմել է իսլամական կառավարություններին՝ ասելով. «Որոշեք ձեր դիրքորոշումը Ռամադանի պատերազմում. արդյոք դուք իսլամական Իրանի կողմն եք, թե ԱՄՆ-ի և Իսրայելի՞»:
(last modified 2026-03-17T07:51:59+00:00 )
Մարտ 17, 2026 11:21 Asia/Tehran
  • Լարիջանին՝ իսլամական կառավարություններին. «Որոշեք ձեր դիրքորոշումը» / ԱՄՆ-ն ձեզ հավատարիմ չէ

Pars Today – Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը 6 կետից բաղկացած հայտարարությամբ դիմել է իսլամական կառավարություններին՝ ասելով. «Որոշեք ձեր դիրքորոշումը Ռամադանի պատերազմում. արդյոք դուք իսլամական Իրանի կողմն եք, թե ԱՄՆ-ի և Իսրայելի՞»:

Ըստ Pars Today-ի՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել՝ ուղղված իսլամական կառավարություններին, որում գրել է. «Իրանը բախվել է ԱՄՆ-ի և Սիոնիստների կողմից կազմակերպված խորամանկ հարձակման, որի նպատակն էր Իրանի մասնատումը։ Նրանք սպանել են Իսլամական հեղափոխության մեծ և անձնուրաց առաջնորդին, ինչպես նաև մի քանի սովորական քաղաքացիների և ռազմական հրամանատարների։ Հետևաբար, նրանք բախվել են իրանցիների ազգային և իսլամական դիմադրությանը»:

Հայտարարության շարունակության մեջ ասվում է. «Գիտեք, որ բացառությամբ հազվադեպ դեպքերի, և դա էլ քաղաքական մակարդակով, ոչ մի իսլամական պետություն չի եկել Իրանի ժողովրդի օգնության։ Սակայն Իրանի ժողովուրդը ուժեղ կամքով ճնշել է չար թշնամուն այնպես, որ այսօր թշնամին չգիտի, թե ինչպես դուրս գալ այս ռազմավարական փակուղուց»:

«Իրանը կշարունակի դիմադրության ուղին ընդդեմ մեծ ու փոքր Սատանայի (ԱՄՆ-ի և Իսրայելի), բայց արդյոք իսլամական պետությունների վարքը չի՞ հակասում մարգարեի խոսքին, որն ասել է. «Եթե չեք արձագանքում մուսուլմանի կոչին, ապա մուսուլման չեք»։ Ի՞նչ իսլամականություն է սա»:

Լարիջանին շեշտել է. «Որոշ երկրներ ավելին են արել և ասել, որ քանի որ Իրանը թիրախ է դարձրել ԱՄՆ-ի ռազմաբազաները և Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերը այդ երկրներում, ուրեմն Իրանը մեր թշնամին է։ Արդյո՞ք Իրանը պետք է ձեռքերը ծալած նստի, որպեսզի ձեր երկրներում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներից հարձակումներ իրականացվեն Իրանի վրա ։ Նրանք պատճառներ են փնտրում. Այսօրվա պայքարի մեկ կողմում ԱՄՆ-ն ու Իսրայելն են, մյուս կողմում՝ իսլամական Իրանը և դիմադրության ուժերը։ Դուք ո՞ր կողմում եք կանգնած»:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է. «Մտածեք իսլամական աշխարհի ապագայի մասին։ Դուք գիտեք, որ ԱՄՆ-ն ձեզ հավատարիմ չէ, իսկ Իսրայելը ձեր թշնամին է։ Մեկ րոպե մտածեք ձեր և տարածաշրջանի ապագայի մասին։ Իրանը ձեզ բարիք է ցանկանում և չի պատրաստվում տիրել ձեզ»:

Հայտարարության վերջում ասվում է. «Իսլամական ումմայի միասնությունն իր ամբողջ հզորությամբ կարող է ապահովել և երաշխավորել բոլոր երկրների անվտանգությունը և անկախությունը»: