Բաղայի. Իրանը իրավունք ունի հարվածելու ագրեսորի սարքավորումներին ցանկացած երկրում
https://parstoday.ir/hy/news/iran-i243816-Բաղայի._Իրանը_իրավունք_ունի_հարվածելու_ագրեսորի_սարքավորումներին_ցանկացած_երկրում
PARS TODAY – Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շեշտել է Իրանի օրինական իրավունքը՝ պատասխանելու որոշ տարածաշրջանային երկրների տարածքներից սկիզբ առնող ԱՄՆ-ի հարձակումներին։
(last modified 2026-03-17T08:08:44+00:00 )
Մարտ 17, 2026 11:38 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանը իրավունք ունի հարվածելու ագրեսորի սարքավորումներին ցանկացած երկրում

PARS TODAY – Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շեշտել է Իրանի օրինական իրավունքը՝ պատասխանելու որոշ տարածաշրջանային երկրների տարածքներից սկիզբ առնող ԱՄՆ-ի հարձակումներին։

PARS TODAY-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային մամուլի ասուլիսում, պատասխանելով Իրանի դեմ ոտնձգության ապացուցման վերաբերյալ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության լրագրողի հարցին, նշել է.

«Արդեն ամիսներ շարունակ մենք տարածաշրջանի երկրներին կոչ էինք անում պարտավորվել, որ թույլ չեն տա իրենց ցամաքային, ջրային կամ օդային տարածքների օգտագործումը Իրանի դեմ ցանկացած գործողության համար»։

Նա հավելել է. «Վերջին տասնվեց, տասնյոթ օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՄՆ-ն օգտագործում այն հնարավորությունները, որոնք տարիներ շարունակ ստեղծել է այդ երկրներում, և դրա փաստարկներն ու  ապացույցներն էլ առկա են»։

Միևնույն ժամանակ Բաղային անդրադառնալով Իրանի և Պարսից Ծոցի հարևան երկրների բարեկամական հարաբերություններին ու ընդհանրություններին, շեշտել է․ «Մենք ոչ մի թշնամանք չունենք տարածաշրջանի երկրների հետ, սակայն իրավական ընդունված սկզբունքների համաձայն, Իրանը ունի իրավունք հարձակվելու այդ երկրներում գտնվող ագրեսորի սարքավորումների ու հնարավորությունների վրա»։

Իրանի ԱԳՆ խոսնակ նաև հավելել է․ «Չնայած ՄԱԿ-ի նկատմամբ վստահության բացակայությանը, մենք պարտավոր ենք մանրամասն փաստագրել Իրանի դեմ կատարված այդ բոլոր ոճրագործությունները»։