Փեզեշքյան. Իրանը չի հանձնվի բռնակալներին
PARS TODAY – Իրանի նախագահը շեշտել է. «Պատերազմի ավարտի մասին խոսելը անիմաստ է, մինչև մենք վստահ չլինենք, որ մեր տարածքի վրա չի հարձակում չի լինելու»:
Ըստ PARS TODAY-ի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը X սոցիալական ցանցի իր էջում, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր վերջին հեռախոսազրույցին, գրել է. «Մակրոնի հետ զրույցում ես շեշտեցի, որ Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը։ Ներխուժման դեմ պաշտպանությունը բնական իրավունք է, որը մենք լավ կարողանում ենք»:
Նա շեշտել է. «Պետք է դադարեցվի Իրանի դեմ տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաների օգտագործումը հարևանների հետ մեր հարաբերությունները խաթարելու նպատակով»:
Փեզեշքյանն ասել է. «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը չեն հաստատվի՝ անտեսելով Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիան»:
Նշելով, որ «սխալ տեղեկությունների հիման վրա և ծավալապաշտության նպատակով պատերազմ սկսելը միջնադարյան գործողություն է 21-րդ դարում» Նա ասել է. «Պատերազմի ավարտի մասին խոսելը անիմաստ է, մինչև մենք վստահ չլինենք, որ մեր տարածքը կրկին հարձակման չի ենթարկվելու»:
Փեզեշքյանը նկատել է․ «Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ և կհամոզի ագրեսորներին հարգել միջազգային իրավունքը»։ Նա ընդգծել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանձնվի բռնակալներին»: