Ծովակալ Իրանի. Թող թշնամին իմանա, որ հուժկու հարվածներով կպատժենք նրան
ParsToday. Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը՝ «Դենա» ականակիր ռազմանավի հերոսների նահատակվելուց հետո, ընդգծել է. «Թող թշնամին իմանա, որ մենք չենք մոռանա Իրանի Մեծ ժողովրդի հանդեպ նրա հանցագործությունները»։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը՝ ParsToday-ը հաղորդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին, «Դենա» ականակիր ռազմանավի հերոսների նահատակվելուց և նրանց մարմինները ընդունելուց հետո, իր ուղերձում գրել է. «Դենա» ականակիր ռազմանավի խիզախ նահատակները Իրանի նավագնացության պատմության մեջ անհնարինը դարձրին հնարավոր, և դարձան Իրանի ռազմածովային նավատորմի փառահեղ խորհրդանիշը բաց ծովերում՝ աշխարհի շուրջ նավագնացություններում իրենց հերոսական ներկայությամբ, Իրանի դրոշը աշխարհի բոլոր անկյուններում ծածանելով, ծովային ահաբեկչությանը դիմակայելով և ծովային անվտանգության ապահովմանը մասնակցելով։
Այս ուղերձում նշված է. «Չար թշնամին տանել չի կարողացել Իրանի բանակի ռազմածովային ուժերի արագացված զարգացմանև առաջադիմության տեմպը և ծովերում նրանց փառահեղ ներկայությունը։ Իրանի ժողովրդի հանդեպ խոր քինախնդրությամբ, և խախտելով բոլոր միջազգային ծովային կոնվենցիաները, կանոնները և մարդու իրավունքների սկզբունքները, և պարտադրված պատերազմի գոտուց հազարավոր կիլոմետր հեռավորության վրա նրանք թիրախավորել են Իրանի արժանի զավակներին իրենց ահաբեկչական հարձակումով»։
Իրանի բանակի ռազմածովային նավատորմի հրամանատարն իր ուղերձում նշել է. «Եթե թշնամին համարձակություն ունենար, ապա կպայքարեր տղամարդու պես՝ դեմ առ դեմ մարտադաշտում, այլ ոչ թե ծովահենների և ծովային ավազակների պես, հազարավոր կիլոմետր հեռվից, կրակ բացեր խաղաղության զորավարժությունների հյուրերի ու քարոզիչների վրա»։
Ծովակալ Իրանին իր ուղերձում ընդգծել է. «Թող թշնամին իմանա, որ մենք չենք մոռանա Իրանի Մեծ ժողովրդի հանդեպ նրա ոճրագործությունները, չենք ներելու նրան, և կպատժենք նրան հուժկու հարվածներով այնտեղից, որտեղից նա չի սպասում։ Բոլոր իմ մարտական ընկերները բանակի ռազմածովային ուժերում պայմանավորվել են վրեժ լուծել հեղափոխության նահատակ առաջնորդի, «Դենա» ականակիր ռազմանավի նահատակների, հրամանատարների և Ռամադանի պատերազմի թանկարժեք նահատակների արյան համար»։