Ղալիբաֆ․12-օրյա պատերազմից հետո փոխվեցին մեր հրթիռարձակման սարքերի համակարգն ու նախագծումը
https://parstoday.ir/hy/news/iran-i243826-Ղալիբաֆ_12_օրյա_պատերազմից_հետո_փոխվեցին_մեր_հրթիռարձակման_սարքերի_համակարգն_ու_նախագծումը
Pars Today-Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով 12-օրյա պատերազմից հետո մարտադաշտի զարգացումներին, նշել է,-«Փոխվեցին մեր հրթիռարձակման սարքերի համակարգն ու նախագծումը, այնպես որ թշնամին չի կարող հարվածել դրանց»։
(last modified 2026-03-17T08:38:17+00:00 )
Մարտ 17, 2026 12:08 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․12-օրյա պատերազմից հետո փոխվեցին մեր հրթիռարձակման սարքերի համակարգն ու նախագծումը

Pars Today-Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով 12-օրյա պատերազմից հետո մարտադաշտի զարգացումներին, նշել է,-«Փոխվեցին մեր հրթիռարձակման սարքերի համակարգն ու նախագծումը, այնպես որ թշնամին չի կարող հարվածել դրանց»։

Հղում անելով Մեհր լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է,որ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի երեկոյան հանդես գալով Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության լրատվական հեռուստաալիքի եթերում, անդրադարձել է Իրանի ժողովրդի դերակատարությանը, Վելայաթ Ֆաղիհի դիրքին և երկրի պաշտպանական ու ռազմական ձեռքբերումներին։ 
Անդրադառնալով 12-օրյա պատերազմից հետո, մարտադաշտի իրադարձություններին, հավելել է․-«Այդ պատերազմից հետո փոխվեցին մեր հրթիռարձակման սարքերի համակարգն ու նախագծումը, այնպես որ թշնամին չի կարող հարվածել դրանց։ Ներկա պատերազմում, թշնամու ԱԹՍ-ները որքան էլ արդիական լինեն, տեղական տեխնոլոգիայով ու գիտելիքով խոցվում ու ոչնչացվում են»։
Անդրադառնալով վերջերս Իրանի Հակաօդային պաշտպանության արձանագրած հաջողություններին, Ղալիբաֆն ասել է․-Մենք ասիմետրիկ նախագծման մեջ օգտագործում ենք այնպիսի սարքավորումներ,որոնք պատրաստվել են մեր մշակույթով, նախագծմամբ ու ստեղծագործությամբ։ Թշնամու հինգ հազար կիլոմետրանոց ռադարները, որոնք վերահսկվում են ելակետից, հենց առաջին երկու օրը հեռացրինք ուղեծրից։ Թշնամին հայտնվել է օդային պաշտպանության ճգնաժամում, և մեր մանևրունակությունը, նախագծման եղանակը և մեր պաշտպանական ճշգրտությունը փոխել են հավասարումները»։