Արաղչի․Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի հետևանք է
https://parstoday.ir/hy/news/iran-i243828-Արաղչի_Հորմուզի_նեղուցում_նավագնացության_խափանումը_Իրանի_դեմ_պարտադրյալ_պատերազմի_հետևանք_է
Pars Today – Իրանի ԱԳ նախարարն ասել է,որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի հետևանք է։
(last modified 2026-03-17T15:43:08+00:00 )
Մարտ 17, 2026 19:13 Asia/Tehran
  • Արաղչի․Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի հետևանք է

Pars Today – Իրանի ԱԳ նախարարն ասել է,որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի հետևանք է։

Հղում անելով Թասնիմ լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է,որ Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար՝ Սեյյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել տարածաշրջանի վերջին զարգացումների, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի և Լիբանանի իրադարձությունների շուրջ։  

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազամական ագրեսիայի պատճառով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների ու կանոնների և միջազգային իրավունքի կոպիտ խախտմանը,Իրանի ԱԳ նախարարը դիտել տվեց ՄԱԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը այս ագրեսիան վճռական ու հստակ կերպով դատապարտելու  և Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն՝ ագրեսորդներին պատասխանատվության ենթարկելու համար։ 

Արաղչին միջազգային հանրությանը կոչ  է արել ուշադրություն դարձնել տարածաշրջանին և  Հորմուզի նեղուցին պարտադրված անապահովության աղբյուրին, այսինքն՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային։ Նա ասել է․-«Հորմուզի նեղուցի իրավիճակը չի կարելի նկատի ունենալ առանց ուշադրություն դարձնելու տարածաշրջանի ընդհանուր իրավիճակին,քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը ԱՄՆ-ի  և Սիոնիստական ռեժիմի պարտադրյալ պատերազմի հետևանքն է և ցանկացած երկիր կամ միջազգային կառույց ,որ մտահոգ է խաղաղության ու անվտանգության համար, պետք է ամենայն պատասխանատվությամբ  դատապարտի այս երկու ռեժիմի հանցագործությունները և Իրանի ժողովրդի դեմ նրանց ռազմական ագրեսիան դադարեցնելու պահանջել ներկայացնի»։

Արաղչին նաև դատապարտելով  Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագ ագրեսիան և այդ երկրի հարյուրավոր քաղաքացիների սպանությունը, ընդգծել է․-«Օկուպացված Պաղեստինում և տարածաշրջանի երկրների դեմ  Իսրայելի հանցաւոր օրինազանցությունների  նկատմամբ անտարբերության շարունակումը կհանգեցնի այդ ռեժիմի ագրեսիայի շրջանակի մեծացմանը և տարածաշրջանում ու աշխարհում անապահովության տարածմանը։ 

Այս հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսակետներն է հայտնել Պարսից ծոցի տարածաշրջանի, Արևմտյան Ասիայի  և ծովագնացության ավտանգության  իրավիճակի  վերաբերյալ։